Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ճապոնիան արտակարգ դրություն է սահմանում

Ճապոնիան արտակարգ դրություն է սահմանում
06.04.2020 | 14:34

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ծրագրում է ապրիլի 8-ին հաստատել արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված:


Արտակարգ դրության սահմանումն իշխանություններին հնարավորություն կտա պահանջել քաղաքացիներից դուրս չգալ փողոց, հրաժարվել զանգվածային միջոցառումներից, պահպանել հիգիենայի կանոնները: Կանոնները խախտելու պարագայում որևէ տուգանք չի նախատեսվում: Արտակարգ ռեժիմնն ամենից առաջ վերաբերելու է Տոկիոյին և Օսակաին: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 000-ը, 100 մարդ մահացել է:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ