«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Աշխարհում կորոնավիրուսի 52 899 նոր դեպք է գրանցվել

Աշխարհում կորոնավիրուսի 52 899 նոր դեպք է գրանցվել
06.04.2020 | 14:35

Աշխարհում վերջին մեկ օրում նոր կորոնավիրուսով վարակվելու 52 899 նոր դեպքերից 16563-ը գրանցվել է ԱՄՆ-ում. եթե ամբողջ աշխարհում վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը, ապրիլի 5-ի դրությամբ կազմել է 1 254 352, ԱՄՆ-ում՝ 327 920, գրանցվել է վերջին օրվա մահերի ամենամեծ թիվը՝ 874 մարդ, իսկ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը՝ 9 326։ ՄՄՆ-ում առողջացել է 259 544 մարդ, ծանր հիվանդները 45 382-ն են։
Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130 759-ի, վարակվելու նոր դեպքերինը՝ 4 591-ի, մահացել է 12 418 մարդ, 471-ը՝ վերջին մեկ օրում։
Իտալիայում գրանցվել է մահվան ամենամեծ թիվը՝ 15 887, 525-ը՝ վերջին մեկ օրում։ Վարակվել է 128948 մարդ, 4316-ը՝ նոր վարակվածներն են։


Վարակվածների թվով 4-րդ և 5-րդ տեղում են Գերմանիան և Ֆրանսիան՝ 98 772 և 89953 մարդ: Հաջորդը Չինաստանն է՝ 81 669 մարդ, և Իրանը՝ 58 226 մարդ։ Մեծ Բրիտանիայում հաստատված վարակակիրների թիվը հասել է 47806-ի (արձանագրվել է նոր մահվան դեպքերի երկրորդ ամենամեծ ցուցանիշը՝ 621, ընդհանուրը՝ 4 934): Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 27 069-ի, մահացել է 574 մարդ։


Վրաստանում վարակակիր է 174 մարդ, հաստատվել է 12 նոր դեպք, մահացել է 2 մարդ: Ադրբեջանում վարակվել է 584 մարդ, նոր դեպքերը 63-ն են , մահացել է 7 մարդ։
Ռուսաստանում հաստատվել է վարակվելու 5 389 դեպք, 658-ը՝ վերջին մեկ օրում, մահացել է 45 մարդ։

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ