«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԵԱՏՄ ներմուծվող որոշ պարենային ապրանքների մաքսատուրքերը 3 ամսով զրոյանում են

ԵԱՏՄ ներմուծվող որոշ պարենային ապրանքների մաքսատուրքերը 3 ամսով զրոյանում են
06.04.2020 | 14:38

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ասուլիսում անդրադարձավ մարտի 31-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմանը՝ երեք ամսով՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը, արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից։ Խոսքը վերաբերում է առանջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակներին։

«Կուզեմ նշել, որ այս սահմանափակումը 3 ամիս ժամկետով է, բայց սահմանափակումը գործում է ընդամենը ԵԱՏՄ տարածքից դուրս։ Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկրների վրա այդ արգելքը չի տարածվում, եթե ներմուծում ենք այդ ապրանքատեսակը։ Միաժամանակ, արգելքը նաև չի տարածավում հումանիտար նշանակության բեռների փոխադրման վրա»,- ասաց նա։ ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ ապրիլի 3-ին ընդունած մյուս որոշումը վերաբերում է այն զգայուն ապրանքներին, որոնց ներմուծման մաքսատուրքերը 3 ամսով կզրոյացվեն։ «Խոսքը գնում է մի շարք ապրանքների մասին, որոշումը դեռ չի հրապարակվել։ Խոսքը գնում է, օրինակ, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և մի շարք այլ ապրանքատեսակների մասին, որոնց ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով։ Օրինակ՝ եթե կան ապրանքատեսակներ, որոնց մաքսատուրքը 10 կամ 13 տոկոս է, կամ յուրաքանչյուր կիլոգրամից գումար է գանձվում, 3 ամիս կզրոյացվեն»,- մանրամասնեց փոխնախարարը։

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ