Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսրայելը պարտավորեցրել է փողոցներում դիմակ կրել

Իսրայելը պարտավորեցրել է փողոցներում դիմակ կրել
07.04.2020 | 23:59

Իսրայելի առողջապահության նախարարությունը պարտադրել է քաղաքացիներին տանից դուրս դիմակ կրել՝ գրում է Israelinfo-ն։ Ապրիլի 12-ից մարդիկ տանից դուրս գտնվելիս պետք է քիթն ու բերանը ծածկող դիմակ կրեն։ Թույլատրվում են ինչպես բժշկական, այնպես էլ ինքնաշեն դիմակներ, որոնք պատրաստվել են նախարարության խորհրդով։ Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 9 000, մահացել՝ 60 մարդ։

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ