«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Համաշխարհային բանկի կանխատեսումը Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Համաշխարհային բանկի կանխատեսումը Հայաստանի տնտեսության վերաբերյալ
09.04.2020 | 18:12

Ըստ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զեկույցի սցենարների` 2020-ին, համավարակով պայմանավորված, տարածաշրջանի աճի անկումը կնվազի -4,4 և -2,8%-ի միջև, մինչ վերականգնումը 2021-ին՝ շնորհիվ տնտեսական քաղաքականության միջոցառումների, ապրանքների գների աստիճանաբար վերականգնման և առևտրի ուժեղացման:

Հայաստանի տնտեսական աճը, ըստ լավատեսական սցենարի՝ 1.7% է: Հայաստանի տնտեսությունը մեծապես ընդլայնվեց 2019-ին, այսինքն՝ անընդմեջ հետևողական ընդլայնման երրորդ տարում, երբ իրական ՀՆԱ-ի աճը դարձավ 7.6 տոկոս: Աճը հիմնականում պայմանավորված է մասնավոր սպառմամբ, իսկ ներդրումներն ունեցել են չափավոր ազդեցություն աճի վրա: Արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 10 տոկոսով, բայց տվյալ աճի վրա չեզոքացնող ազդեցություն է ունեցել ներքին պահանջարկի բավարարմանն ուղղված ներկրման գծով ծախսերի ավելացումը: Առաջարկի մասով ընդհանուր աճում ծառայություններին բաժին է ընկնում մոտ 70 տոկոսը, մինչդեռ արտադրությունն ապահովել է աճի շուրջ 18 տոկոսը: Շինարարության ոլորտը 2019թ. ընդլայնվել է 4.2 տոկոսով՝ արձանագրելով աճի ամենաբարձր տեմպը վերջին տասնամյակում: Գյուղատնտեսության ոլորտը շարունակել է կրճատվել, թեև ավելի դանդաղ տեմպով:


Միջին տարեկան գնաճը 2019թ. 1.4 տոկոս էր (2018թ. 2.5 տոկոսի համեմատ), որը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ըմպելիքների գների աճով: Ցածր գնաճի միջավայրը պահպանվեց 2020թ. սկզբին, երբ նախորդ տարվա համեմատ փետրվարին գները ընկան 0.5 տոկոսով: Ի պատասխան, կենտրոնական բանկը երկու անգամ 2019թ. և կրկին 2020թ. մարտին իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ կուտակային 75 բազային կետով, այն դարձնելով 5.25 տոկոս:


Բյուջետային հաշիվներն արձանագրել են ՀՆԱ-ի 0.8 տոկոսի դեֆիցիտ 2019թ., որը ՀՆԱ-ի 2.3 տոկոս դեֆիցիտի նպատակային մակարդակի համեմատ էապես ցածր է: Հարկերի հավաքագրման նշանակալից գերակատարման շնորհիվ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը աճեց՝ կազմելով 23 տոկոս, որը 2018թ. համեմատ 1.5 տոկոսային կետով բարձր է: Ավելին, կատարվել է տնտեսվարողների նկատմամբ ժամկետանց պարտավորությունների վերադարձ ՀՆԱ-ի 0.7 տոկոսի չափով: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա ընթացիկ ծախսերը կատարվել են պլանին համապատասխան, մինչդեռ բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը կատարվել են մոտ 85 տոկոսով, ինչը բարելավում է նախորդ տարիների համեմատ: Կառավարության պարտքը 2019թ. վերջին (կառավարության միջնաժամկետ պլանով նախատեսվածից մեկ տարի ավելի շուտ) նվազեց՝ հասնելով ՀՆԱ-ի 50 տոկոս մակարդակին: Պետական պարտքը (ներառյալ կենտրոնական բանկի պարտքը) նվազեց՝ կազմելով ՀՆԱ-ի 53.6 տոկոսը:


Ընթացիկ հաշվի պակասուրդը աննշան չափով կրճատվեց 2019թ.: Արտահանման աճը ուղեկցվեց մեծաքանակ ավտոմեքենաների ներկրմամբ և մասնավոր տրանսֆերտների ներհոսքի հաստատուն աճով: Զբոսաշրջությունից մուտքերը բարելավվեցին. նախորդ տարվա համեմատ ժամանող միջազգային զբոսաշրջիկների թիվն աճեց 14.7 տոկոսով: Ֆինանսավորման բնագավառում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը դեռևս ցածր է, բայց պորտֆելային ներհոսքերն ու վարկերն ունեցան կուռ կատարողական: Սրա շնորհիվ ՀՀ դրամը մնաց կայուն և հնարավոր եղավ պահուստների զգալի կուտակում, որոնք 2020թ. վերջին կազմեցին $2.7 միլիարդ:


Առևտրային բանկերի վարկերն ու ավանդները նախորդ տարվա համեմատ համապատասխանաբար աճեցին 17 և 21 տոկոսով: ՀՀ դրամով արտահայտված վարկային պորտֆելի աճի ավելի բարձր տեմպերի պայմաններում դոլարացման մակարդակը որոշ չափով ընկավ, բայց այն դեռևս բարձր է և 2019թ. վերջին կազմեց 51 տոկոս: Բանկային հատվածը լավ կապիտալացված է. չաշխատող վարկերը (համախառն վարկերի 5.8 տոկոս) կառավարելի են, շահութաբերությունը ցածր է, բայց աճում է:


Տնտեսական աճի ուժեղ կատարողականի պայմաններում աղքատությունը կրճատվեց: Ազգային աղքատության մակարդակը 2018թ. նվազեց 2.2 տոկոսային կետով (կազմելով 23.5 տոկոս): Գնահատվում է, որ աղքատությունը նվազել է 2019թ.՝ հաշվի առնելով, որ 2019թ. 3-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը ընկավ՝ հասնելով 18 տոկոսի: Ինչևէ, մարտահրավերները դեռևս առկա են, քանի որ որոշ շրջաններ հետ են մնում հանրապետության ընդհանուր մակարդակից, և ստորին 40 տոկոսը հավասարապես չեն օգտվել ընդհանուր տնտեսական աճից:

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ