Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կառավարության սոցիալական աջակցություն կստանա 3750 շահառու հղի կին

Կառավարության սոցիալական աջակցություն կստանա 3750 շահառու հղի կին
09.04.2020 | 18:13

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառու հանդիսացող 3750 հղի կանայք ապրիլի 10-ից կարող են դիմել բանկ և ստանալ միանվագ աջակցություն՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։


«Ապրիլի 10-ից կսկսի 7-րդ ծրագրի ֆինանսավորումը, որը վերաբերում է այն հղի կանանց, որոնց ամուսիններն ազատվել էին աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում կամ անձամբ իրենք չէին աշխատում, կամ էլ միայնակ են։ Ընդհանուր առմամբ մենք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ, որոնք մենք պետք է համադրենք մեր մյուս բազաների՝ ՊԵԿ-ի, Բնակչության պետական ռեգիստրի հետ, որպեսզի հասկանանք, թե նրանցից ովքեր են այս ծրագրի շահառուներ։ Խոշոր ծրագրերի շահառուների ցանկն անընդհատ լրացվում է»,- նշեց Բաթոյանը և հավելեց, որ արդեն իսկ նույնականացված շուրջ 3750 հղի կանայք ապրիլի 10-ին կկարողանան ստանալ իր միանվագ աջակցությունը։

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ