«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 6661

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 6661
24.05.2020 | 15:51

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 359-ով՝ հասնելով 6 661-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Առողջացածների թիվն ավելացել է 128-ով` հասնելով 3064-ի: Փաստացի բուժում է ստանում 3483 քաղաքացի, իրականացվել է 50 397 թեստ: Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է 81 մահվան դեպք: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 33-ն է:

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 33 է»,- փոխանցում են նախարարությունից:

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ