Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հյուրանոցներից հանում են մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին

Հյուրանոցներից հանում են մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին
24.05.2020 | 15:53

Aysor.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել քաղաքացուց, որ հյուրանոցներից հանում են մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին։ «Մեզ հանել են հյուրանոցից, պատճառաբանում են, թե էլ չեն կարող պահել ու էսօր բերել, իջացրել են հրապարակում։ Ասում են մեկուսացեք՝ որտեղ կարող եք», - ասաց ահազանգող քաղաքացին։ Զանգահարել ենք Ծաղկաձորում գործող մի քանի հյուրանոց՝ տեղեկանալու, թե ինչ իրավիճակ է այնտեղ։
Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցից ասացին, որ այս պահին իրենց մոտ գտնվող բոլոր քաղաքացիները տեղափոխվում են իրենց ընտրությամբ մեկուսացման վայր։
««Ռոսիայում» գտնվող մեկուսացվածների մոտ այս պահին որևէ ախտանիշ չկա, և պարետի որոշման համաձայն քաղաքացիները տեղափոխվում են իրենց ընտրությամբ մեկուսացման վայր», - ասացին հյուրանոցից։


«Ալիք» հյուրանոցից ասացին, որ կորոնավիրուսով վարակվածների կամ մեկուսացման մեջ գտնվողների արտակարգ դրության ընթացքում չեն ընդունել։
«Սպասում ենք վիճակը լավանա, որ դիմավորենք մեր հանգստացողներին» , - ասացին հյուրանոցից։
«Էլեգանտ» հյուրանոցը շուրջ 2 ամիս է՝ փակ է, չի աշխատում։
«Կեչառիս» հյուրանոցային համալիրը ևս չի ծառայել մեկուսացման մեջ գտնվողների համար։
Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ոչ մի մեկուսացված անձ չի եղել։
«Հյուրանոցը մի որոշ ժամանակ չի աշխատել, փակ է եղել, մայիսի 15-ից արդեն սկսել է աշխատանքը» , - ասացին «Մարիոթ» հյուրանոցից։
«Արարատ Ռեզորթ»-ում ևս մեկուսացվածներ չկան։ Հյուրանոցը չի աշխատում այս պահին:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ