Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից

ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից
24.05.2020 | 15:56

ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է հայտնել պաշտոնական Թբիլիսիին՝ գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, որը հայտարարել էր COVID-19- ի դեմ պայքարում վրացական ոչ բարվոք հակահամաճարակային համակարգի և առողջապահության մասին, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին՝ գրում է РИА Новости-ն։


«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, և նախարարի անունից ափսոսանք հայտնել, որ նրա հայտարարությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ էին մեկնաբանվել, վրդովվեցրել են վրացի գործընկերներին, և որ այդ կապակցությամբ նրանք ափսոսանք են հայտնում և խնդրում իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին», - ասել է Զալկալիանին լրագրողներին:
«Իհարկե, մեղմ ասած, այս մեկնաբանությունը ոչ հարիր էր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, հատկապես այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին է առողջապահության նախարարը», - հավելել է Զալկալիանին:


Հանրային խորհրդի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չէր ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել։
«Վրաստանի առողջապահական համակարգը, հատկապես՝ հակահամաճարակային համակարգը, էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմաստով: Կա մեթոդաբանության տարբերություն, այդ թվում՝ այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես: Կա մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք Վրաստանում հաշվարկում են որպես թեստ: Ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ և, անկեղծ ասած, չեմ համարում առաջնային նպատակ, բայց հնարավոր է, որ օրինակ՝ Վրաստանի արած 40 հազար թետերը ՊՇՌ թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն», - նշել էր նախարարը: Արսեն Թորոսյանի հարց հնչեցրեց՝ արդյոք Վրաստանում սուր շնչառական վարակներ ունեցող քաղաքացիները, որոնք, հնարավոր է, ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց շատ թեթև են տարել այն, ընդհնարապես թեստավորվել են: «Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Դա մեր խնդիրը չէ: Նույնը վերաբերում է նաև մահվան դեպքերին: Արդյոք թոքաբորբով մահվան դեպքը, եթե առկա է նաև կորոնավիրուս, համարվում է կորոնավիրուսից մահվան դեպք, թե ոչ: Մեզ մոտ համարվում է միանշանակ: Թափանցիկության նման համակարգ, ինչպես մեզ մոտ է, ես այլ երկրում չգիտեմ»,- ասել էր նա:


Թորոսյանը միաժամանակ հարցականի տակ էր դրել տուրիստական սեզոնից հետո հնարավոր բարվոք իրավիճակը, որը կարող է հաստատվել հարևան երկրում:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել էր ոչ դիվանագիտական։
Իսկ Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է կամ հիմնավորի Վրաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր սխալ գնահատականները, կամ էլ ներողություն խնդրի:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ