Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը քաղաքական և ռազմական ոլորտներում

Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը քաղաքական և ռազմական ոլորտներում
24.05.2020 | 15:56

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ են ունեցել:

«Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարցերին, տարածաշրջանային իրադարձություններին, մասնավորապես՝ Սիրիային և Լիբիային», -ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ: Երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են շարունակել քաղաքական և ռազմական համագործակցությունը «տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»: Նրանք նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել:

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ