Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

1994-ին հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է ոչ թե երկու, այլ երեք կողմի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև

1994-ին հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է ոչ թե երկու, այլ երեք կողմի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև
24.05.2020 | 16:00

Կահիրեում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում 2020-ի մայիսի 7-ին հրապարակված գրառմանը, որը «անհիմն և չապացուցված փաստերի ու տվյալների համախումբ է»:


«Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի շրջանը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, որը որպես պետություն ձևավորվել է 1918 թվականին Ռուսական Կայսրության կազմալուծման հետևանքով: Առաջին անկախ ադրբեջանական պետությունը երկու տարի է գոյատևել, որից հետո այն խորհրդայնացվել է 1920-ին:


Երկրորդ, գրառման մեջ չի խոսվում Ադրբեջանի ղեկավարության կողմից հարյուրավոր հայերի դեմ կազմակերպված դաժան կոտորածների մասին, ինչպես օրինակ Սումգայիթում և Կիրովաբադում 1988-ին, Բաքվում՝ 1990-ին:
Երրորդ, գրառումը նկարագրում է ԽՍՀՄ-ի առասպելական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական ուժերին և հայաստանցի կամավորներին Շուշիի ազատագրման պայքարում, որը տեղի է ունեցել 1992-ի մայիսին: Ինչպե՞ս կարող էր Խորհրդային Միությունը, որը գոյություն չուներ 1991-ից, օգնել ինչ-որ մեկին:


Չորրորդ, կա անհրաժեշտություն՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված ադրբեջանական մշակութային ժառանգության շուրջ կեղծ հայտարարությունները:
Հինգերերոդ, գրառման մեջ ասվում է, որ 1994-ի մայիսին երկու կողմերը հրադադար են կնքել: Դա սուտ է: 1994-ի մայիսին հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է երեք կողմերի միջև՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի:

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ