Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոհանին սպառնացել է ԱՄՆ-ին «խնդիրներով»

Ռոհանին սպառնացել է ԱՄՆ-ին «խնդիրներով»
24.05.2020 | 16:01

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է ԱՄՆ-ին «խնդիրներ», եթե իրանական տանկերները, ներառյալ Վենեսուելա մեկնողները, խոչընդոտների հանդիպեն Վաշինգտոնի գործողությունների պատճառով: Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուսումնասիրում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ իրանյան նավթի արտահանումը Վենեսուելա արգելափակելու համար: Երբ իրանական հինգ տանկերներ ուղևորվել են Վենեսուելա, քննարկվում է անձնակազմերի դեմ պատժամիջոցների սահմանումը։

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ