«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հակոբ Ճաղարյան. ՔԱԿ-ին անվստահություն հայտնելուն զուգահեռ, դեպի ԵՄ թռիչքների իրավունքից զրկվեցին բոլոր հայկական ավիաընկերությունները

Հակոբ Ճաղարյան. ՔԱԿ-ին անվստահություն հայտնելուն զուգահեռ, դեպի ԵՄ թռիչքների իրավունքից զրկվեցին բոլոր հայկական ավիաընկերությունները
02.06.2020 | 22:18

Քաղաքացիական ավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) ընդգրկվեց ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) սև ցուցակում: ՔԱԿ-ի անամոթ երեսից, նրան անվստահություն հայտնելուն զուգահեռ, դեպի ԵՄ թռիչքների իրավունքից զրկվեցին բոլոր հայկական ավիաընկերությունները: 2 ընկերություն, որոնք ունեին այդպիսի թույլտվություն մինչ ՔԱԿ-ի փետրվարյան աուդիտը, մարտի 13-ին արդեն տեղեկացվել էին դրա մասին: Բայց նրանց հնարավորություն է տրվել, անկախ երկրի ավիացիոն իշխանությունների անպիտանությունից, հավելյալ աուդիտով վերականգնել դադարեցված թույլտվությունները: ՔԱԿ-ը պնդում էր, որ իրենք «ջնջել են» 42 դիտողություններից 18-ը: (Ո՞նց)...
Ես զեկուցագրով առաջարկել եմ վարչապետին այս որոշումը հետաձգելու և այդ ընթացքում նախապատրասվելու համար դիմել ԵՄ և բացառություն խնդրելով՝ տեղափոխել այս հարցը տեխնիկական դաշտից քաղաքական հարթություն:


Փոխվարչապետ Ավինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ պրոբլեմ չկա, «ի՞նչ ենք ունեցել, որ հիմա էլ զրկվելով կորցնենք...»
Գործողությունների ծրագիրը, կատարողներին, հերթականությունը, դեռ անցյալ տարի մշակելով մի խումբ երիտասարդ և նվիրյալ ավիատորների հետ, ներկայացրել եմ ՔԱԿ, ՏԿԵ նախարարություն, վարչապետին: Ոչինչ չի արվել, ՈՉԻՆՉ: Չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել:
Էս գործը զրոյից կազմակերպելու համար 3-ից 4 ամիս է պահանջում:
Կատարվածի պատասխանատուները երկար չեն սպասի պատասխանատվության:
Թե բա` հեղափոխական փոփոխություններ, ի՞նչն ես համարում հակապետական, որ հայտարարել ես»։

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ