Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գույ­քա­հար­կը՝ հար­ված ժո­ղովր­դին գոտ­կա­տե­ղից ներքև

Գույ­քա­հար­կը՝ հար­ված ժո­ղովր­դին գոտ­կա­տե­ղից ներքև
26.06.2020 | 00:37

Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան մտ­քի փայ­լա­տա­կու­մը ծանր կնս­տի ժո­ղովր­դի վրա։ Կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շեց բարձ­րաց­նել գույ­քա­հար­կը, բայց ինչ­պե՞ս, ե­թե հար­կա­յին օ­րենս­գր­քով հար­կեր բարձ­րաց­նե­լու ռազ­մա­վա­րու­թյու­նը չի խրա­խուս­վում։ Պարզ­վում է՝ դա էլ խն­դիր չէ։ Ժո­ղովր­դիս ընտ­րյալ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան «ջա­նը սաղ լի­նի», ա­մեն բան կա­րե­լի է օ­րի­նա­կա­նաց­նել կո­ճա­կի մեկ սեղ­մու­մով։


Դե, ինչ­պես ա­սում են, գրիչն էլ է ի­րենց ձեռ­քում, կնիքն էլ... Իսկ ժո­ղո­վու՞­րդը... Ի դեպ, դեռևս չորս տա­րի ա­ռաջ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը ծրագ­րում էր բարձ­րաց­նել գույ­քա­հար­կը, սա­կայն այն ի­րա­կա­նու­թյուն է դառ­նում միայն այ­սօր։ Եվ, ինչ­պես չորս տա­րի ա­ռաջ, ա­սել և ա­սում ենք՝ գույ­քա­հար­կի բարձ­րաց­ման միակ նպա­տա­կը ա­մեն գնով պետ­բյու­ջեն լց­նելն է։ Ին­չու՞ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը մտադր­վեց չորս տա­րի ա­ռաջ նման ծրա­գիր նա­խագ­ծել. մի պարզ պատ­ճա­ռով՝ պետ­բյու­ջեի մուտ­քե­րի ա­վե­լաց­ման ու­ղի­ներ պետք է գտն­վեին։ Ին­չու՞ չորս տա­րի ա­ռաջ կա­ռա­վա­րու­թյու­նը չգ­նաց այդ քայ­լին, ո­րով­հետև քաջ հաս­կա­նում էր, որ այն լուրջ սո­ցիա­լա­կան դժ­գո­հու­թյուն կա­ռա­ջաց­նի և նոր խն­դիր­ներ կս­տեղ­ծի։ Իսկ ին­չու՞ այ­սօր­վա կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շեց մարդ­կանց «կար­տո­ֆի­լի պես կլ­պել»։ Այս հար­ցի պա­տաս­խա­նը շատ հս­տակ է՝ տն­տե­սա­կան խոր ճգ­նա­ժա­մից ա­ռա­ջա­ցած ճեղք­վածք­նե­րը պետք է փա­կել։ Ի­հար­կե, կա­ռա­վա­րու­թյունն այս հար­ցում իր տե­սա­կետն ու­նի, ու­նի նաև իր հիմ­նա­վո­րու­մը։ «Օ­րի­նագ­ծի նպա­տա­կը տե­սա­նե­լի հարս­տու­թյու­նը կամ ու­նեց­ված­քը հա­մար­ժեք հար­կելն է։ Գոր­ծող օ­րեն­քի հիմ­նա­կան խն­դի­րը նրա­նում է, որ գույ­քա­յին հարկ­ման բա­զան, ո­րը կա­դաստ­րա­յին ար­ժեքն է, շեղ­ված է շու­կա­յա­կան ար­ժեք­նե­րից այն ի­մաս­տով, որ խիստ թե­րագ­նա­հատ­ված է»,- նշել է ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ար­ման Պո­ղո­սյա­նը։ Նախ՝ նկա­տենք, որ կա­դաստ­րա­յին ար­ժեք և շու­կա­յա­կան ար­ժեք հաս­կա­ցու­թյուն­նե­րը տար­բեր են, տար­բեր է նաև դրանց գնա­հատ­ման մե­թո­դա­բա­նու­թյու­նը։ Հետևա­բար հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞ են այս եր­կու տար­բեր հաս­կա­ցու­թյուն­նե­րը հա­մե­մատ­վում։ Ա­վե­լի ան­կեղծ կլի­ներ, ե­թե բա­ցե­բաց աս­վեր, որ կա­ռա­վա­րու­թյունն ուղ­ղա­կի հրա­ժար­վում է գույ­քա­հար­կը կա­դաստ­րա­յին ար­ժե­քով գնա­հա­տե­լուց և նա­խընտ­րում է այն գնա­հա­տել շու­կա­յա­կան ար­ժե­քով, քա­նի որ այդ կերպ ա­վե­լի շատ փող դուրս կբեր­վի ժո­ղովր­դի գր­պա­նից։ Զա­վեշ­տա­լի է հն­չում նաև օ­րի­նագ­ծի նպա­տա­կի ձևա­կեր­պու­մը, ըստ ո­րի տե­սա­նե­լի հարս­տու­թյու­նը կամ ու­նեց­ված­քը հար­կելն է բուն նպա­տա­կը։


Հի­շեց­նենք, որ ճո­խու­թյան հար­կը լիո­վին թույլ է տա­լիս հար­կել տե­սա­նե­լի հարս­տու­թյու­նը, և այդ տե­սա­նե­լի ու ան­գամ ան­տե­սա­նե­լի հա­րուստ­նե­րի տե­ղը շատ լավ գի­տի պե­տու­թյու­նը։ Բայց ոչ, կա­ռա­վա­րու­թյու­նը հարս­տու­թյուն ու ճո­խու­թյուն է հա­մա­րում նաև ինչ­պես քա­ղա­քի կենտ­րո­նում, այն­պես էլ ծայ­րա­մա­սե­րում Խոր­հր­դա­յին Միու­թյան ժա­մա­նակ­նե­րից ամ­րագր­ված ժա­ռան­գու­թյու­նը, և այս­տեղ լուրջ խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նա­լու։ Ե­թե շեն­քը կա­ռուց­վել է, ա­սենք, 1975-ին, քա­ղա­քա­ցին ծն­վել է այդ տա­նը, և հի­մա նրա ե­րե­խա­ներն են ապ­րում այդ­տեղ, ըն­տա­նիքն էլ մի­ջին աշ­խա­տա­վար­ձով է ապ­րում՝ ի՞նչ շքե­ղու­թյան և հարս­տու­թյան մա­սին է այս դեպ­քում խոս­քը։ Թե՞ պե­տու­թյու­նը նպա­տա­կադր­ված ու­զում է այդ մարդ­կանց «աք­սո­րել» ի­րենց տնե­րից, քա­նի որ վեր­ջին­ներս ճա­րա­հա­տյալ վա­ճա­ռե­լու են ի­րենց բնա­կա­րան­նե­րը, տե­ղա­փոխ­վե­լու ծայ­րա­մա­սեր, որ­տե­ղի բնա­կա­րան­նե­րի գույ­քա­հար­կը հա­մե­մա­տա­բար ցածր կլի­նի։ Իսկ ո՞վ կգա ապ­րե­լու կենտ­րո­նում, գու­ցե օ­տա­րազ­գի հա­րուստ­նե՞­րը, և ար­դյոք մայ­րա­քա­ղաքն այդ դեպ­քում չի՞ կորց­նի իր դեմ­քը։ Եվ վեր­ջա­պես, ին­չու՞ պետք է կա­ռա­վա­րու­թյու­նը այն­քան սեղ­մի օ­ղա­կը, որ մար­դը ստիպ­ված լի­նի վա­ճա­ռե­լու իր բնա­կա­րա­նը, այն էլ այն դեպ­քում, որ այդ բնա­կա­րա­նը նո­րան­կախ Հա­յաս­տա­նի որևէ կա­ռա­վա­րու­թյուն չի հատ­կաց­րել նրան։
Մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը սի­րում են ա­ռաջ­նորդ­վել եվ­րո­պա­կան փոր­ձով՝ մո­ռա­նա­լով, որ Եվ­րո­պան նպաս­տում է իր քա­ղա­քա­ցի­նե­րի հարս­տաց­մա­նը։ Գոր­ծա­րար­նե­րի հա­մար հարկ­ման ճկուն մե­խա­նիզմ­ներ և բազ­մա­թիվ ար­տո­նու­թյուն­ներ են գոր­ծում, եվ­րո­պա­ցու մի­ջին աշ­խա­տա­վարձն էլ հա­մե­մա­տե­լի չէ մեր մի­ջին աշ­խա­տա­վար­ձի հետ։ Ին­չու՞, ո­րով­հետև շատ լավ հաս­կա­նում են, որ ի­րենց ժո­ղովր­դի բա­րե­կե­ցու­թյու­նը ի­րենց անվ­տանգ և խա­ղաղ կա­ռա­վար­ման ե­րաշ­խիքն է։ Իսկ Հա­յաս­տա­նում ճիշտ հա­կա­ռակն է, չի հասց­նում մար­դը մեջքն ուղ­ղել մի փոքր թեթևա­ցած բե­ռից, իս­կույն գլ­խին տա­լիս են ու վեր­ջին հույ­սը կտ­րում։


Եվ այս­պես, կա­ռա­վա­րու­թյան հե­ղի­նա­կած օ­րի­նագ­ծով նա­խա­տես­վում է բարձ­րաց­նել գույ­քա­հար­կը, ինչ­պես նաև հարկ սահ­մա­նել 3 մլն դրա­մից ցածր ար­ժո­ղու­թյամբ գույ­քի վրա։ Սահ­ման­վում են ան­շարժ գույ­քի հարկ­ման նոր սանդ­ղակ­ներ, իսկ ո­րոշ գույ­քա­յին միա­վոր­նե­րի հա­մար՝ նաև նոր դրույ­քա­չա­փեր։ Վե­րաց­վում է բնա­կա­րան­նե­րի և բնա­կե­լի տնե­րի մա­սով սահ­ման­ված չհարկ­վող շե­մը՝ բնա­կա­րան­նե­րի մա­սով մինչև 10 մլն, բնա­կե­լի տնե­րի մա­սով` մինչև 7 մլն դրամ գնա­հատ­ված ար­ժեք ու­նե­ցող գույ­քա­յին միա­վոր­նե­րի հա­մար սահ­մա­նե­լով 0,05 % հարկ­ման դրույ­քա­չափ։ Հար­կա­յին բե­ռի կտ­րուկ ա­ճը կան­խե­լու հա­մար նոր հա­մա­կար­գին ան­ցում է կա­տար­վե­լու 4 տար­վա ըն­թաց­քում։ Ըստ այդմ 2021-ին վճար­ման են­թա­կա կլի­նի ան­շարժ գույ­քի նոր ար­ժե­քի և նոր դրույ­քա­չա­փե­րի հի­ման վրա հաշ­վարկ­ված հար­կի 25 %-ը։ 2022-ին՝ 50 %-ը, 2023-ին՝ 70 %-ը, և նոր հա­մա­կար­գը ամ­բող­ջու­թյամբ կներ­դր­վի 2024-ից։ Սա փաս­տում է այն մա­սին, որ որ­քան էլ կա­ռա­վա­րու­թյու­նը փոր­ձի հա­մո­զել, թե գույ­քա­հար­կի բարձ­րաց­ման աս­տի­ճա­նա­կան մո­տե­ցու­մը նպա­տակ ու­նի մեղ­մե­լու հար­կա­յին բե­ռը, այ­նու­հան­դերձ այն լի­նե­լու է զգա­լի և մեծ, քա­նի որ հիմ­նա­վոր­ման մեջ աս­վում է. «Հար­կա­յին բե­ռի կտ­րուկ ա­ճը կան­խե­լու հա­մար»։ Ի դեպ, ա­ռա­ջարկ­վող բա­րե­փո­խում­նե­րի ար­դյուն­քում ակն­կալ­վում է բարձ­րաց­նել նաև տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ֆի­նան­սա­կան կա­յու­նու­թյան ու ֆի­նան­սա­կան ան­կա­խու­թյան մա­կար­դա­կը, իսկ սա նշա­նա­կում է, որ քա­ղա­քա­ցին աշ­խա­տե­լու է կամ, ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել, «դա­ռը դա­տե­լու, դա­տարկ նս­տե­լու է», որ­պես­զի տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը հարս­տա­նան։ Չի բա­ցառ­վում, որ վեր­ջին­նե­րիս աշ­խա­տա­վար­ձե­րը և պարգևատ­րում­նե­րը 2024-ին հաս­նեն եվ­րո­պա­կան ստան­դարտ­նե­րին։
Թեև հա­մոզ­ված ենք, որ այս նպա­տա­կը ևս կներ­կա­յաց­վի որ­պես ժո­ղովր­դի կեն­ցա­ղը բա­րե­լա­վե­լուն միտ­ված քայլ, սա­կայն չմո­ռա­նանք, որ նույն ավ­տո­տեխզ­նն­ման վճար­նե­րը ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի կող­մից պետք է ուղղ­վեին ճա­նա­պարհ­նե­րի նո­րոգ­մանն ու կա­ռուց­մա­նը, ին­չը մինչ օրս մնա­ցել է թղ­թի վրա։


Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 24434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ