Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այն լրատ­վա­մի­ջոց­նե­րը, ո­րոնք թավ­շ­յա դրո­շը չեն պար­զել, նրանց դեմ ա­ռա­ջին օ­րից ար­շավ են սկ­սել»

«Այն լրատ­վա­մի­ջոց­նե­րը, ո­րոնք թավ­շ­յա դրո­շը չեն պար­զել, նրանց դեմ ա­ռա­ջին օ­րից ար­շավ են սկ­սել»
26.06.2020 | 00:42

Մենք բազ­միցս ար­ձա­նագ­րել ենք, որ ՍԴ-ն սե­փա­կան ճա­շա­կով վե­րաձևե­լուց հե­տո իշ­խա­նու­թյան հա­ջորդ թի­րա­խը լրատ­վա­մի­ջոց­ներն են լի­նե­լու։ Չնա­յած ԶԼՄ-նե­րի դեմ ար­շա­վը մեկ­նար­կել է այս իշ­խա­նու­թյան կա­ռա­վար­ման հենց ա­ռա­ջին օ­րից, ո­րով­հետև գործ ու­նենք քն­նա­դա­տու­թյու­նը չհան­դուր­ժող քա­ղա­քա­կան ու­ժի հետ։ Երբ քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին վար­չա­պետն ԱԺ ամ­բիո­նից հա­մա­րում է «երկ­րով մեկ գար­շա­հո­տու­թյու­նը տա­րա­ծող քա­ղա­քա­կան դիակ­ներ», լրատ­վա­մի­ջոց­նե­րի 99 տո­կո­սը ո­րա­կում ծա­խու (հե­տո պարզ­վում է, որ ինքն է իր լրատ­վա­մի­ջո­ցով ա­մեն ա­միս ծախ­վել, իսկ ե­թե այդ­պես չէ, թող հրա­պա­րա­կա­յին հա­կա­ռա­կի մա­սին փաս­տեր ներ­կա­յաց­նեն), իսկ այ­սօր ար­դեն կոնկ­րետ քայ­լեր է ձեռ­նար­կում լրատ­վա­մի­ջոց­նե­րի դեմ, ա­նունն էլ դնում՝ թա­փան­ցիկ աշ­խա­տաոճ։ Հե­տաքր­քիր է՝ այ­սօր­վա ձեր «բստ­րած» կար­գա­վո­րում­նե­րը հե­տա­դարձ ուժ չե՞ն ու­նե­նա­լու, որ­պես­զի երկ­րի վար­չա­պե­տի խմ­բագ­րած լրատ­վա­մի­ջոցն էլ իր ֆի­նան­սա­կան պատ­մու­թյու­նը, կո­մեր­ցիոն գաղտ­նիք­նե­րը ներ­կա­յաց­նի հան­րու­թյա­նը։ Ե­րեկ պաշ­տո­նա­պես խոր­հր­դա­րա­նի ամ­բիո­նից Նի­կոլ Փա­շի­նյա­նը լրատ­վա­մի­ջոց­նե­րի դեմ հար­ձակ­ման մեկ­նար­կը տվեց ու պարզ է, որ դա ա­ռա­ջի­կա օ­րե­րին միս ու ա­րյուն կս­տա­նա։


Ա­ռաջ անց­նե­լով փաս­տենք, որ մինչ այդ Տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան հանձ­նա­ժո­ղո­վը՝ ՏՄՊՊՀ-ն, որ լրիվ ան­հաս­կա­նա­լի պատ­ճա­ռով խցկ­վել է մե­դիա ո­լորտ, ռևի­զո­րի պես սկ­սել է լրատ­վա­մի­ջոց­նե­րի գո­վազ­դա­յին քա­ղա­քա­կա­նու­թյունն ու­սում­նա­սի­րել։ Ա­վե­լին, ԶԼՄ-նե­րից պա­հան­ջում են բա­ցա­հայ­տել կո­մեր­ցիոն գաղտ­նիք­ներ։ Լրատ­վա­մի­ջոց­ներն այս հանձ­նա­ժո­ղո­վի անտ­րա­մա­բա­նա­կան պա­հանջ­նե­րով նա­մակ­նե­րը ա­վե­լի վաղ են ստա­ցել, իսկ հի­մա գյուղ­նա­խա­րա­րից այս հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար դար­ձած Գե­ղամ Գրի­գո­րյա­նը սկ­սել է «մո­նի­տո­րին­գի» են­թար­կել լրատ­վա­մի­ջոց­ներն ու իր պա­հանջ­նե­րը չկա­տա­րե­լու դեպ­քում սպառ­նալ պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չե­լով։ Այս խնդ­րի շուրջ լրատ­վա­մի­ջոց­նե­րի խմ­բա­գիր­ներն ար­դեն ի­րենց ան­հան­գս­տու­թյունն են հայտ­նել, քա­նի որ այս ա­մե­նի հետևում ի­րա­կա­նում նպա­տակ կա ճն­շե­լու ա­զատ խոս­քը։


«Բլոգ­նյու­զի» խմ­բա­գիր Կոնս­տան­տին Տեր-Նա­կա­լյա­նը մեզ հետ զրույ­ցում նշեց, որ ՏՄՊՊՀ-ի պա­հանջ­ներն ան­գամ կա­տա­րե­լու դեպ­քում ոչ մի ե­րաշ­խիք չկա, որ այդ տվյալ­նե­րը գաղտ­նի կմ­նան, ա­վե­լին, մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ իր քիմ­քին ոչ հա­ճե­լի լրատ­վա­մի­ջոց­նե­րի գո­վազ­դա­տու­նե­րին իշ­խա­նու­թյու­նը կա­րող է հար­կա­յին տե­ռո­րի են­թար­կել և ար­գե­լել լրատ­վա­մի­ջո­ցին գո­վազդ տալ։ Բայց այս­քա­նով չեն ա­վարտ­վում այս «ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը», ծա­նո­թա­նա­լով ԶԼՄ-նե­րի ներ­քին խո­հա­նո­ցին, իշ­խա­նու­թյու­նը կա­րող է ճն­շում գոր­ծադ­րել նրանց վրա և իր ազ­դե­ցու­թյան դաշտ տե­ղա­փո­խել։ «Այս եր­կու տար­վա ըն­թաց­քում մշ­տա­պես ա­կա­նա­տես ենք ե­ղել այս ո­լոր­տում իշ­խա­նու­թյան ե­րես­պաշ­տու­թյա­նը և եր­կա­կի ստան­դարտ­նե­րի կի­րառ­մա­նը»,- նշում է «Բլոգ­նյու­զի» խմ­բա­գի­րը՝ հըն­թացս հա­վե­լե­լով, թե ան­հե­թե­թու­թյուն է հանձ­նա­ժո­ղո­վի այն դի­տար­կու­մը, թե կա դաշ­տում մր­ցակ­ցու­թյան խն­դիր, ո­րով­հետև է­լեկտ­րո­նա­յին ոչ մի լրատ­վա­մի­ջո­ցի ղե­կա­վար այս ըն­թաց­քում չի բարձ­րա­ձայ­նել, որ ա­նար­դար մր­ցակ­ցու­թյան պատ­ճա­ռով են ի­րենց գո­վազ­դե­րը քիչ։ Ըստ մեր զրու­ցակ­ցի, սա ա­մե­նա­քիչ ու­սում­նա­սիր­ված և ա­մե­նաա­րագ զար­գա­ցող ո­լորտն է ու շատ բան կախ­ված է այ­ցե­լու­նե­րի թվից, ոչ թե ՏՄՊՊՀ-ի կար­գա­վո­րում­նե­րից։ «Ի՞նչ պի­տի ա­նի ՏՄՊՊՀ-ն, որ «Բլոգ­նյուզն» ու­նի 5 մլն այ­ցե­լու, իսկ «Հայ­կա­կան ժա­մա­նա­կի» կայ­քը՝ 1 մլն այ­ցե­լու։ Սա հանձ­նա­ժո­ղո­վի կար­գա­վոր­ման հարց չէ, այլ մե­դիա­կար­գա­վո­րում­նե­րի, մար­կե­տին­գի։ Դու հա­մա­ցան­ցում ա­վե­լի լավ ես աշ­խա­տում, քան մյուս­նե­րը։ Հի­մա ի՞նչ, ՏՄՊՊՀ-ն մի հատ էլ Մարկ Ցու­կեր­բեր­գի՞ն է նա­մակ հղե­լու, որ տե­ղե­կու­թյուն­ներ տրա­մադ­րի, թե ինչ­պես է Ֆեյս­բու­քի ալ­գո­րիթմն աշ­խա­տում, ին­չու՞ է «Բլոգ­նյու­զի» ֆեյս­բու­քյան է­ջի դի­տե­լիու­թյունն ա­վե­լի մեծ, քան «ՀԺ»-ի­նը»,- ըն­դգ­ծեց Կոնս­տան­տին Տեր-Նա­կա­լյա­նը։


Հար­ցին, թե սա դա­գա­նա՞կ է լրատ­վա­մի­ջոց­նե­րի գլ­խին, ո­րով սկս­վում է ճն­շում­նե­րի շր­ջա­նը, մեր զրու­ցա­կի­ցը հա­մա­ձայ­նեց՝ հա­վե­լե­լով, որ հե­ռուս­տա­տե­սու­թյու­նում հս­տակ երևում է, թե ով է գո­վազ­դա­տուն, բայց է­լեկտ­րո­նա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րում, հա­մաշ­խար­հա­յին պրակ­տի­կա­յում էլ է ըն­դուն­ված, որ կա թաքն­ված գո­վազդ։ Սա ա­մենևին չի նշա­նա­կում զար­տու­ղի ճա­նա­պարհ­նե­րով գու­մար­նե­րի ձեռք­բե­րում, այլ գո­վազ­դա­տուն ցան­կա­նում է, որ ակն­հայտ չլի­նի, թե նյու­թը գո­վազ­դա­յին է։ «Օ­րի­նակ, շոու­բիզ­նե­սի աստ­ղե­րից մե­կը գու­մար է վճա­րում, որ­պես­զի մեկ տար­ված ըն­թաց­քում ի­րեն տե­ղե­կատ­վա­կան ա­ջակ­ցու­թյուն տրա­մադ­րեն, բայց դա ա­ռերևույթ գո­վազդ չերևա։ Այս­պի­սի տե­ղե­կու­թյուն հանձ­նա­ժո­ղո­վին տրա­մադ­րե­լը նշա­նա­կում է նաև անձ­նա­կան տվյալ­նե­րի հրա­պա­րա­կում, ո­րը է­թի­կա­յի կո­պիտ խախ­տում է լրատ­վա­մի­ջո­ցի հա­մար»- պար­զա­բա­նեց «Բլոգ­նյու­զի» խմ­բա­գի­րը՝ վս­տա­հեց­նե­լով, որ այս իշ­խա­նու­թյուն­նե­րը ոչ մի բա­նից չեն խոր­շում, այս­պի­սի քայ­լե­րով ցան­կա­նում են ազ­դե­ցու­թյան լծակ­ներ ձեռք բե­րել, և ոչ մի ե­րաշ­խիք չկա, որ մի օր Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի պա­հան­ջի այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը հրա­պա­րա­կել։ Գու­ցե նաև լրատ­վա­մի­ջոց­նե­րի սնան­կաց­ման, փա­կե­լու ու­ղի՞ն է իշ­խա­նու­թյու­նը բռ­նել, դի­տարկ­մա­նը Կոնս­տան­տին Տեր-Նա­կա­լյա­նը նկա­տեց, որ այդ ա­ռու­մով կա­րող ենք ող­ջա­միտ ան­հան­գս­տու­թյուն­ներ ու­նե­նալ, քա­նի որ իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռա­ջին իսկ օր­վա­նից պայ­քա­րել են ա­զատ խոս­քի դեմ։ «Ի­րենց սի­րե­լի բա­ռամ­թեր­քով ա­սեմ, ով ի­րենց ա­ռաջ չի «կզել», թավ­շյա դրո­շը չի պար­զել, նրանց դեմ ար­շավ­ներ են ա­րել ա­ռա­ջին օ­րից՝ սկ­սած ֆեյ­քա­յին գրոհ­նե­րից մինչև Ֆեյս­բու­քում լրատ­վա­մի­ջոց­նե­րի է­ջերն ար­գե­լա­փա­կե­լու հայ­տա­րա­րու­թյուն­ներ»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը՝ հա­վաս­տիաց­նե­լով, որ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ղե­կա­վար­ներն ար­դեն պա­տրաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել հեր­թա­կան ան­հե­թեթ ո­րոշ­ման դեմ միա­սին պայ­քա­րե­լու։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ