Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պեսկով. Պուտինի հանդեպ վստահության հաղթական հանրաքվե

Պեսկով. Պուտինի հանդեպ վստահության հաղթական հանրաքվե
02.07.2020 | 22:56

Կրեմլում գոհ են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից և դրանք հաղթական են համարում՝ ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ըստ էության, դե ֆակտո նախագահ Պուտինի նկատմամբ վստահության մասին փաստող հաղթական հանրաքվե է կայացել»,- ասել է Պեսկովը:


Կրեմլում սպասում էին ՌԴ քաղաքացիների բարձր հետաքրքրվածությանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: «Դա պայմանավորված է եղել փոփոխությունների ձևավորման գործընթացքում հասարակական ակտիվությամբ»,- նշել է նախագահի խոսնակը: Նրա խոսքով՝ «նման բարձր մասնակցության հայտ և աջակցության բարձրագույն մակարդակ» կանխատեսելը բարդ էր:


ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 100 տոկոսի դիտարկումից հետո երկրի Հիմնական օրենքում փոփոխություններ անելուն կողմ է քվեարկել քաղաքացիների 77.92 տոկոսը, դեմ՝ 21.27 տոկոսը: Մասնակցության հայտը կազմել է 67.97 տոկոս:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ