Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

The Washington Post-ը, The New York Times-ը ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» ոստիկանների այցին

The Washington Post-ը, The New York Times-ը ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» ոստիկանների այցին
04.07.2020 | 22:07

The Washington Post-ը, The New York Times-ը ու ABC հեռուստաալիքը «ՀՀ ոստիկանությունն այցելել է երկու անկախ հեռուստաընկերություններ, որոնք քննադատում են կառավարությանը» խորագրով անդրադարձել են երեկ հայկական «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը, գրում է Tert.am-ը։

Նշվում է, որ ուրբաթ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են երկու անկախ հեռուստաընկերությունների գրասենյակներ, որոնք քննադատում են կառավարության վարած քաղաքականությունը: Անդրադառնալով «ԱրմՆյուզ» ՀԸ ոստիկանների այցելությանը և վարչական վարույթի հարուցմանը՝ ամերիկյան լրատվամիջոցները մեջբերել են «ԱրմՆյուզ» ՀԸ-ի համասեփականատեր Սամվել Ֆարմանյանի խոսքերը, որը հայտարարել է, որ այս այցն ազդանշան էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «զանգվածային լրատվամիջոցներին պատերազմ հայտարարելու» մտադրության վերաբերյալ: «Նա խայտառակ պարտություն է կրելու»,- ասել է Սամվել Ֆարմանյանը։ ԱՄՆ լրատվականները նշում են, որ 2 հեռուստաալիքները, ուշադիր հետևելով Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ կորոնավիրուսի համավարակի պատասխան գործողություններին և տնտեսական քաղաքականությանը, քննադատել են նրա քաղաքականությունը։ Լրատվամիջոցները նշում են, որ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել: «ԱրմՆյուզ»-ի ղեկավարները նշել են, որ ՀՀ հեռուստառադիոխորհրդից իրենց հայտնել են, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ