Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ում աշխատանքային միգրանտների պակասը կարող է տնտեսությանը լուրջ վնաս հասցնել

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ում աշխատանքային միգրանտների պակասը կարող է տնտեսությանը լուրջ վնաս հասցնել
04.07.2020 | 22:09

Ռուսաստանը աշխատանքային միգրանտների կարիք ունի, քանի որ շուտով աշխատուժի պակաս կնկատվի, իսկ դա կարող է տնտեսության աճի լուրջ սահմանափակման հանգեցնել՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի հետ տեսակոնֆերանսի ժամանակ, գրում է eadaily.com-ը։


«Ռուսաստանը նոր քաղաքացիների հոսքի կարիք ունի: Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանում տնտեսության զարգացմանը զուգընթաց, մեզ մոտ արդեն աշխատուժի պակաս է նկատվում»,- ասել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ սա երկրում տնտեսական աճի իրական և օբյեկտիվ սահմանափակում կարող է դառնալ։

Ռուսաստանը աշխատանքային միգրանտների կարիք ունի, քանի որ շուտով աշխատուժի պակաս կնկատվի, իսկ դա կարող է տնտեսության աճի լուրջ սահմանափակման հանգեցնել՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի հետ տեսակոնֆերանսի ժամանակ, գրում է eadaily.com-ը։

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ