Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 706-ով՝ հասնելով 28606-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 205-ով և հասել 16140-ի: Մինչ այժմ իրականացվել է 122 682 թեստ: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 484-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 158 է: Բբուժվում է 11824 մարդ: