Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փաշինյանը խիստ քննադատել է Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ու ագրեսիվ քաղաքականությունը

Փաշինյանը խիստ քննադատել է Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ու ագրեսիվ քաղաքականությունը
28.07.2020 | 22:23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին հարցազրույցում քննադատել է Ադրբեջանի ղեկավարության` հուլիսի 12-ին նախորդած և վերջին տարիների ագրեսիվ հռետորաբանությունը:

Լրագրողի հարցին, թե ում էր ձեռնտու վերջին լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, ՀՀ վարչապետն ասել է. «Մենք պետք է հետևություններ անենք փաստերից: Երկար տարիների ընթացքում, նաև վերջին ամիսների, նույնիսկ շաբաթների ընթացքում Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը շարունակում էր աճել: Դեպքերից բառացիորեն մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ նախագահ Ալիևի բավականին կոշտ հարցազրույցը, որի ընթացքում նա սպառնաց, որ դուրս կգա բանակցային գործընթացից: Նա ասում էր, որ այսօր միջազգային հարաբերություններում գլխավոր շեշտը դրվում է ուժի վրա, այսինքն՝ ուժային արտաքին քաղաքականությունը միակ ուղին է հարցեր լուծելու, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու համար»: ՀՀ վարչապետը բացատրել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի փոխարեն Տավուշի մարզի վրա հարձակվելը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում տեղադրված սարքերի հետ, որոնք ֆիքսում են ադրբեջանական բանակի ցանկացած տեղաշարժ:


«Ադրբեջանի ղեկավարը երկար տարիների ընթացքում իր բնակչությանը վստահեցնում էր, որ կլուծի Լեռնային Ղարաբաղի հարցը զինված հարձակման միջոցով: Ադրբեջանի կառավարությունը վերջին 10 տարիներին ծախսել է մի քանի միլիարդ դոլար Ադրբեջանի զինված ուժերի զարգացման նպատակով: Եվ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի առաջնորդը ստիպված է լինում բացատրել սեփական ժողովրդին, թե ինչու այն գումարները, որոնք չեն ծախսվել Ադրբեջանի քաղաքացիների բարեկեցության համար, որևէ արդյունք չեն տալիս: Դեպքերից մեկ շաբաթ առաջ պաշտոնական բացատրություն եղավ, որտեղ նրանք ասացին. «Մենք հիմա չենք կարող հարձակվել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ-ն շփման գծում տեսանկարահանող համակարգեր է տեղադրել, և Ադրբեջանի զորքերի ցանկացած շարժ տեսանելի կլինի Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի համար»: Կա նաև երկրորդ գործոնը. շփման գծում կան շատ ադրբեջանական բնակավայրեր, և հիմա բավականին դժվար է հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:

Այսինքն՝ նրանք հարձակվեցին այնտեղ, որտեղ, օրինակ, սահմանն այնքան էլ համալրված չէ տեսանկարահանող սարքերով, և, ի դեպ, այդ ուղղությամբ կա միայն մեկ ադրբեջանական գյուղ, իսկ հայկական գյուղերն այնտեղ շատ են: «Դա էլ բացատրում է, թե ինչու է հարձակումը հենց այդ ուղղությամբ եղել: Դա բացատրություն է հստակ մի էպիզոդի համար, բայց ես ինչպես արդեն ասացի, 15 տարում Ադրբեջանի ղեկավարը զարգացնում է ռազմատենչ հռետորաբանության գիծը, որ իբր այս հարցը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը, մենք պատրաստվում ենք լուծել ուժային ճանապարհով: Ես մի քանի անգամ՝ և՛ հրապարակայնորեն, և՛ աշխատանքային միջավայրում խորհուրդ եմ տվել Ադրբեջանի նախագահին մեզ հետ չխոսել սպառնալիքի լեզվով, քանի որ դա ոչ մի արդյունք չի տա: Ընդհանրապես նրա քաղաքականության գիծն այսպիսին էր. Ադրբեջանն ուժեղ բանակ ունի և երբ պետք լինի, 24 ժամում Ադրբեջանի բանակն իբր կլուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այսպիսի լեգենդ նրանք կառուցել են 15 տարում: Եվ ինչո՞ւ են նրանք այդքան նյարդայնացած արձագանքում այս իրադարձություններին: Քանի որ այդ լեգենդը փշրվեց: Փշրվեց ամբողջապես: Ինչո՞ւ փշրվեց: Հայաստանի զինված ուժերն այնպիսի պատասխան տվեց, որ ոչ ոք չէր սպասում, շատերը նույնիսկ Հայաստանում այդպիսի բան չէին սպասում»,-նշել է ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ