Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին

Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին
28.07.2020 | 22:24

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 28-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի ասիմպտոմ վարակակիր է եղել, գրում է «Բելտա» գործակալությունը:

«Ես ներողություն եմ խնդրում իմ ձայնի համար։ Վերջերս շատ եմ խոսում։ Բայց ամենազարմանալին այն է, որ դուք այսօր հանդիպում եք մի մարդու, որը ոտքի վրա կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը։ Երեկ նման եզրակացություն բժիշկներն են արել։ Ասացին՝ ասիմպտոմ է եղել»,- ՆԳՆ ներքին զորքերի զորամասերից մեկը այցելության ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ բնակչության 97 տոկոսը ասիմպտոմ վարակակիր է։ «Փառք Աստծո, որ ինձ հաջողվել է հայտնվել վարակն ասիմպտոմ հաղթահարողների շարքերում»,- նշել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ «վարակը հաղթահարելով վերջապես մտել է Բելառուսի ոսկե ֆոնդի մեջ»։

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ