Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդմոն Մարուքյան. Երկիրը խոր տնտեսական ճգնաժամի մեջ է և հետևանքներն այս թվերով արտացոլված չեն

Էդմոն Մարուքյան. Երկիրը խոր տնտեսական ճգնաժամի մեջ է և հետևանքներն այս թվերով արտացոլված չեն
28.07.2020 | 22:25

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերին․

«Թվերը շարունակվում են կեղծվել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2020 առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական անկումը կազմել է 4.7%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.5%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7%-ով, շինարարությունում անկումը կազմել է 23.4%, առևտրի շրջանառությունը կրճատվել է 11.1% -ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) կրճատվել է 6.4%-ով, արտահանումը նվազել է 6.5%-ով, ներմուծումը նվազել է 12.9%-ով։ Սրանք հրապարակված պաշտոնական տվյալներն են և եթե կարճ արտահայտվելու լինեմ՝ չեմ հավատում այս թվերին, որովհետև երկիրը գտնվում է խոր տնտեսական ճգնաժամի մեջ և հետևանքները, որ մենք տեսնում ենք՝ այս թվերով արտացոլված չէ։ Հետևաբար, թվերը կրկին շարունակվում են կեղծվել»,-գրել է Մարուքյանը։

Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ