Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը կոչ է արել դադարեցնել հանքախուզությունը Միջերկրական ծովի արևելքում

Էրդողանը կոչ է արել դադարեցնել հանքախուզությունը Միջերկրական ծովի արևելքում
28.07.2020 | 22:26

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի նավթագազային գործունեության շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ կողմ է արտահայտվել ակտիվության ժամանակավոր դադարեցմանը՝ ասել է նախագահի քարտուղար Իբրահիմ Քալընը: Թուրքիայի գործունեությունը հունական կղզիների մերձակայքում առաջացրել է Աթենքի քննադատությունը: Հուլիսի կեսերին Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ցանկություն է հայտնել, որ ԵՄ-ի գծով գործընկերները տնտեսական պատժամիջոցներ պատրաստեն Անկարայի դեմ, եթե Թուրքիան շարունակի նավթի ու գազի հորատումն այս շրջանում:

«Եկեք հետևենք կառուցողական մոտեցմանը և դադարեցնենք հորատումը»,-հուլիսի 28-ին Էրդողանի խոսքը փոխանցել է Քալընը: Նա Հունաստանին կոչ է արել Թուրքիայի հետ խնդիրները լուծել երկկողմ հիման վրա՝ գործընթացին չներքաշել այլ երկրների: «Հունաստանի համար հնարավոր չի լինի արդյունքների հասնել՝ ԵՄ-ին իր անդամակցությունն օգտագործելով որպես ճնշման միջոց»,-նշել է նա: Ավելի վաղ ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարները Թուրքիային քննադատել էին Միջերկրական ծովի արևելյան ջրերում նավթի ու գազի հորատման կապակցությամբ:

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ