«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀՀ վարչապետը` Թուրքիայի նկրտումների մասին

ՀՀ վարչապետը` Թուրքիայի նկրտումների մասին
28.07.2020 | 22:28

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК -ին հարցազրույցում չի բացառել հայ-ադրբեջանական վերջին սրացումների ֆոնին լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, որովհետև կան ուժեր և երկրներ, որոնք բորբոքում են այդ հակամարտությունը։ Լրագրողի հարցին, թե կարող է ասել, որոնք են այդ երկրները, Փաշինյանը պատասխանեց, որ առաջին հերթին Թուրքիան է։

«Դրա համար կան ընթացիկ շահեր և պատմական պատճառներ, Թուրքիան չի հրաժարվել հայերի ցեղասպանության քաղաքականությունից։ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել 1915-ին Օսմանյան կայսրությունում, այլև արդարացնում է»,- նշել է Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ կա նաև Թուրքիայի նման վարքագծի այլ գործոն։

«Թուրքիան, ինչպես և նախորդ դարի սկզբին, ունի երազանք՝ վերահսկել Հարավային Կովկասը։ Եվ Խորհրդային Միության փլուզումից հետո 30 տարի, նրանք ամեն օր աշխատում են, որպեսզի կյանքի կոչեն այդ երազանքը և նպատակը»,- նշեց Փաշինյանը։ ՀՀ վարչապետը կարծում է, որ առաջին հերթին Ռուսաստանին հասկանալի է, թե այդ ամենն ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ կարող է ունենալ։

Դիտվել է՝ 2162

Մեկնաբանություններ