Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆրանսիան բոլոր ջանքերը կներդնի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման համար

Ֆրանսիան բոլոր ջանքերը կներդնի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման համար
29.07.2020 | 14:26

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան բոլոր ջանքերը կներդնի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման համար: Նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն անհանգստության առիթ է տալիս, մանավանդ, որ բախումները տեղի են ունեցել ոչ թե Ղարաբաղում, այլ հայ-ադրբեջանական սահմանին:

«Ռազմական լուծում չի կարող լինել: Պետք է քաղաքական լուծում գտնել, և ես հուսով եմ, որ կհաջողվի դա անել»,-ասել է Լը Դրիանը: Նա նշել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ:

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ