Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 38550

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 38550
31.07.2020 | 22:30

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 354-ով՝ հասնելով 38 550-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 631-ով և հասել 28 997-ի, իրականացվել է 1982 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 163736-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Նախօրեին կորոնավիրուսային հիվանդությունից ևս մեկ բուժաշխատող է մահացել՝ երրորդը վերջին 10 օրվա ընթացքում: «Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին`ուժ ու համբերություն», - ասված է հաղորդագրությունում: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 966-ի: Բուժվում է 8587 մարդ:

Դիտվել է՝ 17699

Մեկնաբանություններ