ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Արթուր Վանեցյան. Չեմ բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի, և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Արթուր Վանեցյան. Չեմ բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի, և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ
31.07.2020 | 22:33

Չեմ բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի, և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի հետ», - ասաց նա: Պատասխանելով հարցին՝ կկարողանա՞ ժողովուրդը համախմբվել ընդդիմության շուրջ և փողոցներ փակելով՝ երկրորդ անգամ իշխանություն փոխել, ինչպես վերջին հարցազրույցում ասե էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Միանշանակ: Ես համոզված եմ, որ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, լինելու են շատ ակտիվ քաղաքական պրոցեսներ, որոնց ընթացքում մենք կտեսնենք զարգացումներ: Իրականում երկիրը շատ բարդ իրավիճակում է, ծանրագույն վիճակում: Իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով կատարած իրենց աշխատանքները: Մենք կանգնած ենք առողջապահական, տնտեսական ճգնաժամի առջև: Գործ անելու փոխարեն իշխանությունը զբաղված է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործով», - նշեց Վանեցյանը:

Դիտվել է՝ 17545

Մեկնաբանություններ