Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Զոհրաբ Մնացականյան. Թուրքիան զարգացնում է անկայունության և ագրեսիայի քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյան. Թուրքիան զարգացնում է անկայունության և ագրեսիայի քաղաքականություն
15.09.2020 | 21:47

EFE-ին հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է, որ Թուրքիան կարևոր երկիր է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար, բայց այնքան էլ լավատես չէ նրա հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության հարցում՝ Անկարան շարունակում է չճանաչել Օսմանյան կայսրության կողմից իրագործած ցեղասպանությունը և մերժում միլիոնավոր հայերի արդարության իրավունքը:


Զոհրաբ Մնացականյանը մեղադրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2009-ի ֆուտբոլային դիվանագիտության հետ ի հայտ եկած հնարավորությունից չօգտվելու համար: «Թուրքիայի հաշտության քաղաքականությունն այսօր ցույց է տվել իր սահմանափակումները», - նշում է ՀՀ ԱԳ նախարարը: Հայաստանը գտնում է, որ Թուրքիան զարգացնում է «անկայունության և ագրեսիայի քաղաքականություն», և մինչ բոլոր երկրները հանդես էին գալիս հուլիսյան բախումների դադարեցման կոչերով, Անկարան արեց ճիշտ հակառակը՝ բորբոքելով հակամարտությունը և աջակցելով Բաքվի ռազմական մանիպուլյացիաներին: Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ ցեղասպանության ժխտումը, սպառնալիքները, տնտեսական շրջափակումը և Բաքվին լիակատար աջակցությունը «սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար»:

«Մինչ Թուրքիան ասում է, որ ցանկանում է զրո խնդիր հարևանների հետ, իրականում, իր բոլոր հարևանների համար հանդիսանում է անկայունության և ագրեսիվության աղբյուր, և փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել Հարավային Կովկաս: Մենք չենք կարող անտարբեր մնալ դրան», - շեշտում է ՀՀ ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ