Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԿԲ նախագահն անդրադարձել է սպառողների վարքագծին

ԿԲ նախագահն անդրադարձել է սպառողների վարքագծին
15.09.2020 | 21:52

Համավարակի հետ կապված արգելափակումների բացակայության պարագայում նույնպես սպառողների շրջանում տեղի է ունենում վարքագծի փոփոխություն՝ ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մարդիկ նախընտրում են ոչ թե սպառել, այլ խնայել, որովհետև կա անորոշություն: Դա ոչ միայն հայկական ֆենոմեն է, նկատվում է այլ երկրներում ևս: Այսինքն՝ որոշակի խնայողություններ են կուտակվում, որովհետև կա անորոշություն, ոչ ոք չգիտի այս կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երբ է ավարտվելու, ինչ ելք ենք ունենալու»,-ասաց ԿԲ նախագահը: Մարտին Գալստյանը նկատեց, որ կորոնավիրուսը բացասական առումով մեծ ազդեցություն է ունեցել աղքատ և խոցելի խմբերի վրա: Այն խմբերը որոնք ունակ են դիմագրավելու շուկայական արհավիրքին, շարունակում են խնայել, նաև ներդրումներ իրականացնել ֆինանսական շուկայում: Դրան զուգահեռ կան մարդիկ, որոնց վրա ազդեցությունը մեծ է: «Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք չեն կարողանում հեռավար աշխատել, զրկվում են աշխատանքից, նվազեցվում են նրանց աշխատավարձերը: Այդ տեսանկյունից եթե նայենք, այո, հնարավոր է երկարաժամկետ ապրանքների սպառումը ևս նվազած լինի»,-հավելեց ԿԲ նախագահը:

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ