Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սալոմե Զուրաբիշվիլի. ՆԱՏՕ-ն Վրաստանի հուսալի և հավատարիմ գործընկերն է

Սալոմե Զուրաբիշվիլի. ՆԱՏՕ-ն Վրաստանի հուսալի և հավատարիմ գործընկերն է
18.09.2020 | 22:11

Վրաստանում ավարտվել են «Արժանի գործընկեր 2020» միջազգային զորավարժությունները: Փակման արարողության ժամանակ զինծառայողներին է դիմել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա նշել է, որ «ՆԱՏՕ-ն Վրաստանի հուսալի ու հավատարիմ գործընկերն է»: «Մեր նպատակն է ստեղծել ժամանակակից, մարտունակ և ՆԱՏՕ-ի հետ համատեղելի Պաշտպանական ուժեր, որոնք, բացի իրենց ազգային պաշտպանական խնդիրները կատարելուց, կնպաստեն Սևծովյան տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը», – ասել է Զուրաբիշվիլին: Զորավարժություններին մասնակցել են Վրաստանից և ՆԱՏՕ-ի անդամ չորս երկրներից` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Լեհաստանից 2700 զինծառայող: Վարժանքների մեկնարկից մի քանի օր առաջ Փոթիի նավահանգիստ է հասցվել ամերիկյան ռազմական տեխնիկա՝ Striker and Hummer զրահամեքենաներ, տեխապահովման մեքենաներ և հրետանի:

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ