Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին
19.09.2020 | 14:41

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում սկսվում է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը: «Հիմա մենք կանգնած ենք երկրորդ ալիքի առջև: Ես վախենում եմ, որ դա միանգամայն անխուսափելի է. մենք դրան բախվելու ենք մեր երկրում»,- հայտարարել է Ջոնսոնը: Նա հավելել է, որ COVID-19 վարակների նոր ալիք է սկսվել «Ֆրանսիայում, Իսպանիայում, ամբողջ Եվրոպայում»: Ջոնսոնը շտապել է հավաստել, որ իշխանությունները «իրավիճակը վերահսկում են»: Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 386000 դեպք, 41,5 հազար մարդ մահացել է:

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ