Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանն Արցախի բանակցությունների հարցով կուտակել է այնպիսի մեղք, որ այդ մեղքից մաքրվել չի կարող

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանն Արցախի բանակցությունների հարցով կուտակել է այնպիսի մեղք, որ այդ մեղքից մաքրվել չի կարող
22.09.2020 | 16:05

Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա, պնդում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, պետք է հասկանալ՝ ինչ է կատարվել, երբ Նիկոլն արդեն վարչապետ էր, բայց դեռ կար նորմալ ԱԺ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոտյանը։ Նա նշեց, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները պատռում են Նիկոլ Փաշինյանի դիմակը։ Արցախի շուրջ գործընթացները շատ մտահոգիչ են։ «Այս իրավիճակում ունկնդրել Նիկոլ Փաշինյանի չստացված դասախոսությունները, երբ դրա փոխարեն նա պետք է հակադարձեր Ալիևին, լսել ԱԳնախարարի հուզական ճառը, որ ինքը չի մեկնաբանում Ալիևի ելույթը ու թողնել թեման իշխանական ադրբեջանական մակարդակի վրա, պարզապես զավեշտալի է», - ասաց նա։ Աշոտյանը նշեց, որ Ալիևի հայտարարությունների հետևում երևում են տանկերն ու թնդանոթները։

«Եթե պատերազմ պետք է լինի, Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես մեղավոր այդ պատերազմում», - ասաց նա։ Աշոտյանը նշեց, թե ադրբեջանական քարոզչությունն այս պահի դրությամբ հաղթում է։ «Գիտե՞ք ինչու, քանի ԶԼՄ է հիմա այտեղ ուղիղ եթերի, կնայեք ՊՈԱԿ-ի ֆեյքերը ինչ են անում ինձ հիմա, փոխանակ անեին Ալիևին միշտ», - ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։ Աշոտյանն ասաց, որ տարակուսելի են նաև Արցախի ղեկավարության հայտարարությունները։ Ըստ նրա՝ երբեք Հայաստան-Արցախ հարաբերություններում այսպիսի քաոս չի եղել։ ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց՝ չմտածված հայտարարությունները վնաս են տալիս Հայաստանի ու Արցախի բանակցային դիրքերին։ «Սրա վերջը լավ չի լինելու։ Մենք երկու ճակատում էլ՝ և դիվանագիտական, և հնարավոր ռազմական, արդեն պրոցեսը չսկսած, պոտենցիալ մեղավոր ենք, ինչո՞ւ, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը տարված էին ներքին պոպուլիզմով, երկուսուկես տարի չեն լսում մեզ, ամբողջ պրոցեսը գցել են իրենց ոտերին, մեզ էլ հետը», - ասաց նա։


Արմեն Աշոտյանի խոսքով՝ Հայաստանի այսօրվա իշխանության գործած սխալները ճակատագրական են դառնում։ «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանը աշխարհաքաղաքական խաղերում խաղացողից վերածվում է խաղադաշտի ու այս տեմպերով, ընդհանրապես, կարող է վերածվել գնդակի։ Դուրս գալու ճանապարհը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա ու գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նիկոլ Փաշինյանը Արցախի բանակցությունների հարցով կուտակել է այնպիսի մեղք, որ այդ մեղքից մաքրվել չի կարող, ինքը պետք է այդ մեղքի տոպրակը վերցնի ու գնա», - եզրափակեց խոսքը Արմեն Աշոտյանը։

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ