Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Աշոտյան. Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, որ աշխատանքից չի ազատում Արայիկ Հարությունյանին

Արմեն Աշոտյան. Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, որ աշխատանքից չի ազատում Արայիկ Հարությունյանին
22.09.2020 | 16:07

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց՝ շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին, որ աշխատանքից չի ազատում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։

«Որովհետև նման հանրային դժգոհության ու ատելության ալիք, որ առաջացել է այդ գործչի շուրջ, միայն օգուտ է կառավարության ու Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը հետևողականորեն քանդելու համար։ Ինչքան երկար Նիկոլ Փաշինյանը թևերը փռի իր ձախողած կադրերի վրա, այնքան մեծ է հավանականությունը, որ նրանք փաթեթով կգնան», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ