«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռուբեն Ռուբինյան. Չեն կարողանալու լայն աջակցություն մոբիլիզացնել

Ռուբեն Ռուբինյան. Չեն կարողանալու լայն աջակցություն մոբիլիզացնել
22.09.2020 | 16:09

Ոչ մի գնահատական չունեմ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին նախատեսած հանրահավաքին:

«Հանրահավաք են ուզում անել, թող անեն: Չեմ կարծում՝ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել», - ասաց նա՝ երկու պատճառ նշելով: Պատգամավորը չի կարծում՝ հանրության շրջանում մեծ դժգոհություն կա, և հետո, եթե նույնիսկ դժգհություն լիներ, չի կարծում, թե այդ ուժերն են, որ պետք է որևէ մեկին մոբիլիզացնեն: Ռուբինյանը նաև ավելացրեց. «Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ այդ երեք ուժերը չեն կարող և երբևէ չեն կարողանալու Հայաստանում լայն աջակցություն մոբիլիզացնել ու պատճառները կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում, և այլ տեղերում»:

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ