Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հանդիպել են Դավիթ Տոնոյանն ու Արայիկ Հարությունյանը

Հանդիպել են Դավիթ Տոնոյանն ու Արայիկ Հարությունյանը
22.09.2020 | 16:13

Երևանում հանդիպել են ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները: Քննարկել ենք մեր միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը:

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ