ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռավար ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ասել է, թե ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Չինաստանին կորոնավիրուսը չզսպելու համար, որի հետևանքով 200 000 ամերիկացիներ ու մոտավորապես մեկ միլիոն մարդ է մահացել ամբողջ աշխարհում։ Նա Չինաստանին մեղադրել է վիրուսի տեղեկատվությունը աշխարհի հետ չկիսելու մեջ։ ԱՄՆ-ի միջնորդական վերջին ջանքերի մասին Թրամփը գովասանքով է խոսել, երբ համագործակցության պայմանագիր ստորագրեցին հակամարտ Սերբիան և Կոսովոն, արաբական երկու երկիր՝ Բահրեյնը ու ԱՄԷ-ն հարաբերություններ հաստատեցին Իսրայելի հետ։ Համաձայնագրերը ստորագրվել են Վաշինգտոնում` Սպիտակ տանը, Դոնալդ Թրամփի ներկայությամբ։