Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն

Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն
22.09.2020 | 22:11

Սեպտեմբերի 22-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՊՆ և ԱԳ նախարարությունների միջև՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։ Նախարարները կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ