Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդգար Շաթիրյան. ՍԴ 9 անդամից 9-ն էլ կարող է հավակնել թե նախագահի, թե փոխնախագահի պաշտոնին

Էդգար Շաթիրյան. ՍԴ 9 անդամից 9-ն էլ կարող է հավակնել թե նախագահի, թե փոխնախագահի պաշտոնին
23.09.2020 | 13:37

Դեռ որոշում չկա, թե ով է լինելու ՍԴ նախագահ, հարցը կքննարկվի ՍԴ աշխատակակարգային նիստում, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։ «Բնակաբանար, որոշում չկա և չի էլ կարող լինել, որովհետև դատարանի թե նախագահի, թե փոխնախագահի ընտրության հարցը լուծվում է փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով», - ասաց Շաթիրյանը։


Հիշեցմանը, թե ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանի անունն է շոշափվում, Էդգար Շաթիրյանն արձագանքեց. «Տարբեր անուններ են շոշափվում, ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում, ինձ համար առնվազն տեսականորեն դատարանի 9 անդամից 9-ն էլ կարող է հավակնել թե նախագահի, թե փոխնախագահի պաշտոնին»: Հարցի՝ ինքը հավակնո՞ւմ է, Էդգար Շաթիրյանը պատասխանեց. «Թույլ տվեք այս պահին չպատասխանել, աշխատակարգային նիստը կմեկնարկի, միգուցե կլինեն դատավորների կողմից առաջադրումներ, գուցե՝ ինքաառաջադրումներ։ Քննարկման արդյունքներով պարզ կլինի»:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ