Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արթուր Վանեցյանի գլխավորությամբ քննարկվել են հոկտեմբերի 8-ին սպասվող համապետական հանրահավաքի հետ կապված հարցեր

Արթուր Վանեցյանի գլխավորությամբ քննարկվել են հոկտեմբերի 8-ին սպասվող համապետական հանրահավաքի հետ կապված հարցեր
23.09.2020 | 21:04

«Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստում քննարկվել են ներկուսակցական և երկրի ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր։ Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջարկով և խորհրդի անդամների միաձայն հավանությամբ Խորհուրդը կուսակցության մամուլի քարտուղար է նշանակել «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Սոս Հակոբյանին։


Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ՝ Վարդան Ոսկանյանը նշանակվել է հանրային կապերի հարցերով կուսակցության խորհրդական։

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ