Տկար գառների, անտուն հավքերի
Լքված ձագերի ապավեն Աստված,
Մեր սրտի ծունկը հողին
խոնարհած,
Ցավից կուչ եկած,
Աղի արցունքով Քեզ ենք որոնում
Այս դառն օրերում:
Մի՛ լքիր մեզ, Տե՛ր,
Այնպես տկար ենք, այնքան անամոք,
Բռնիր մեր ձեռից։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ