Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Միայն ու միայն հա­վատ­քով և Աստ­ծով ենք հաղ­թել, հաղ­թում և պի­տի հաղ­թենք»

«Միայն ու միայն հա­վատ­քով և Աստ­ծով ենք հաղ­թել, հաղ­թում և պի­տի հաղ­թենք»
23.10.2020 | 00:35

Հոկ­տեմ­բե­րի 20-ին ՀՀ ԶՈՒ հոգևոր ա­ռաջ­նորդ տեր Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ և խնդ­րան­քով, Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի օրհ­նու­թյամբ, գն­դե­րեց­նե­րը սահ­ման էին տա­րել Ա­շոտ Եր­կաթ թա­գա­վո­րի Սուրբ Խա­չը, ո­րի մեջ­տե­ղում ամ­փոփ­ված է Տի­րոջ Խա­չա­փայ­տի Սուրբ մա­սուն­քը: Հաղ­թա­կան Սուրբ Խա­չով հոգևո­րա­կան­նե­րը օրհ­նե­ցին զին­վոր­նե­րին ու ա­ռաջ­նա­գի­ծը։


Նույն օ­րը զին­վոր­նե­րի հա­մար տեր Մով­սես ա­բե­ղա Սարգ­սյա­նի հան­դի­սա­պե­տու­թյամբ կազ­մա­կերպ­վեց սուրբ մկր­տու­թյուն։ Հույ­սի, հա­վա­տի և սի­րո միա­ձու­լու­մով մի խումբ զին­վոր­ներ մկրտ­վե­ցին։


Ինձ հետ զրույ­ցում գն­դե­րեց տեր Վա­րազ­դատ քա­հա­նա Նա­ջա­րյանն ա­սաց, որ տղա­նե­րի մար­տա­կան ո­գին անն­կա­րագ­րե­լի բարձր է և ոգևո­րող։
«Ի­րա­կա­նում հոգևո­րա­կան­ներս գնում ենք զին­վոր­նե­րի հա­մար ա­ղո­թե­լու և ի­րենց ոգևո­րե­լու, բայց հա­կա­ռակն է ստաց­վում` ի­րեն­ցից ենք ոգևոր­վում, ուժ առ­նում և հաս­կա­նում, որ մենք հե­րո­սա­կան ժո­ղո­վուրդ ենք և Աստ­ծու ընտ­րյալ ազգ, և, որ այ­լընտ­րանք չկա, ե­թե ոչ՝ հաղ­թա­նակ»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց գն­դե­րե­ցը։
Տեր Վա­րազ­դատն ա­սում է, որ զին­վոր­ներ ու­նենք, ով­քեր ար­ցունք­ներն աչք­նե­րին պատ­մում են, որ ի­րենց կա­ռու­ցած մա­տուռ­նե­րը մնա­ցել են հա­կա­ռա­կոր­դի են­թա­կա­յու­թյամբ (ժա­մա­նա­կա­վո­րա­պես): Զին­վոր­նե­րի և հրա­մա­նա­տար­նե­րի վկա­յու­թյուն­նե­րը հոգևո­րա­կան­նե­րին ուղ­ղա­կի թևեր են տա­լիս: Նրանք վկա­յում են Քրիս­տո­սի հա­վատ­քի և ի­րենց կյան­քում տեղ գտած հրաշք­նե­րի մա­սին։


«Զին­վոր­ներ կան, ո­րոնց փր­կել է ա­ղոթ­քը` ա­ներևա­կա­յե­լի ի­րա­վի­ճա­կում, որ որևէ տրա­մա­բա­նու­թյամբ չէին կա­րող ողջ մնալ, բայց Աստ­ված բա­ցել է ճա­նա­պարհն ի­րենց ա­ռաջ: Այս օ­րե­րին անն­կա­րագ­րե­լի շատ հրաշք­ներ են տե­ղի ու­նե­ցել, ո­րոնց մա­սին գր­քեր կգր­վեն, ո­րոնք կվ­կա­յեն Աստ­ծու փառ­քի մա­սին»,- ա­սում է տեր հայ­րը։
Զրու­ցա­կիցս վս­տա­հո­րեն ա­սում է, որ մենք «միայն ու միայն հա­վատ­քով և Աստ­ծով ենք հաղ­թել, հաղ­թում և պի­տի հաղ­թենք»: Գն­դե­րե­ցը իր խոս­քում նշեց, որ մենք վս­տա­հում ենք մեր զին­վո­րի ո­գու ա­րիու­թյա­նը և բազ­կի ու­ժին:


«Ռազ­մա­ճա­կա­տի որ հատ­վա­ծում հան­դի­պում եմ զին­վոր­նե­րին՝ համ­բու­րում եմ ի­րենց ճա­կա­տը: Ի­րենց ոտ­քերն ու ձեռ­քե­րը ան­գամ համ­բու­րե­լու է: Փա՜ռք հա­յոց հաղ­թա­նա­կած բա­նա­կին, զին­վո­րին և հրա­մա­նա­տա­րին: Փա՜ռք Հա­յաս­տան և Ար­ցախ աշ­խար­հին ու հայ ժո­ղովր­դին»,- գն­դե­րեցն այս­պես եզ­րա­փա­կեց խոս­քը:
Փա՜ռք Աստ­ծո, ամ­բողջ թի­կունքն ա­ղո­թում է հայ զին­վո­րի հա­մար, և բո­լո­րը լծ­ված են միա­բան կեր­պով թի­կուն­քա­յին ա­պա­հով­ման կազ­մա­կերպ­մա­նը, և հենց այս միա­բա­նու­թյունն է մեր հաղ­թա­նա­կի գրա­վա­կա­նը:


Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ