Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արփինե Հովհաննիսյան. Ֆեյքերի արքան վարչապետության վերջին փուլի քաղցրությունն ու դառնությունն է ճաշակում

Արփինե Հովհաննիսյան. Ֆեյքերի արքան վարչապետության վերջին փուլի քաղցրությունն ու դառնությունն է ճաշակում
21.11.2020 | 14:42

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բոլոր նրանց ովքեր մտնում են թյուրիմացություն զույգի սարքած նախկին- ներկա դիսկուրսի մեջ, մի երկու բան հուշեմ՝
1. Այս պահին ՀՀ-ում իշխանություն չկա։ Ֆեյքերի ու մարդու մահով ուրախացողների արքան սրան նրան փոխելով վարչապետության վերջին փուլի քաղցրությունն ու դառնությունն է ճաշակում։ Ժամանակ է ձգում։ Ինչու՝ կհասկանաք շուտով։ Հետեւաբար քանի դեռ նոր ընտրություններ չեն եղել բոլորը նախկին են, բոլորը՝ ձեզնից սկսած նիկոլով վերջացրած։
2. Չի լինելու վերադարձ նախկին բարքերին, նախկին արատավոր երեւույթներին, նախկին՝ հարստությունից կուրացած դեմքերին, որոնց ՄԵԾ մասը դավաճանի կողքին է եղել այս ընթացքում, մի նոր հարուստների խավ էլ ձեւավորվել է հիմա։
3. Չի լինելու վերադարձ քծնող միջակությունների դասին, որոնք բոլոր իշխանությունների օրոք հարմար տեղ են գտնում ու կրկնելով սրա նրա մտքերը՝ իբր խելացի մարդու տպավորություն են թողնում։


Դրա հետ մեկտեղ՝ վերադարձ պիտի լինի պրոֆեսիոնալներին, տեխնոկրատներին, նվիրյալներին, ազնիվներին։ ՀՀ փոքր պետություն է ու չի կարող իրեն թույլ տալ շռայլություն՝ չօգտագործել իր լավագույն որդիների կարողությունները՝ երբ ու որտեղ էլ նրանք լինեն։ Համախմբում՝ հանուն պետության լինելու է։ Հայաստանը չի չորացել, որ մեկ կամ երկու հոգու միջև լինի ընտրությունը, իսկ դիակապտությամբ զբաղվողների «վարչապետի» քաղաքական կենսունակության միակ հակափաստարկը լինի «նախկինին» վերադարձի վախը: Հայ ազգը չի սպառել նորմալ, հավասարակշիռ ու հայրենասեր ղեկավար ունենալու իր հնարավորությունները։ Չի կարող պաթոլոգիկ սուտասան, ապիկար պարտության սիմվոլը լինել հայ ազգի առավելագույնը։ Չի կարող անսահման փառասեր, անհիմն ինքնասեր, գրագիտության ու կրթվածության ցածր շեմ ունեցողը լինել ազգի դեմքը։
Չի կարող աշխարհին ներկայանալու մեր հավաքական կերպարի մաքսիմումը լինել Էրատոյի ամուսինը։ Սա չափազանց նվաստացուցիչ է՝ իրական լինելու համար։


Հ.Գ. Թող ձերբակալի ում եւ ինչքան ուզում է։ Իրենից վախեցող չկա։ Բանի տեղ դնող չկա։ Կողքիններից սկսած։ Ֆեյքերի ու մարդու մահով ուրախացողների հերոսն է ինքը։ Դնոյի խաչակիրը։ Դագաղով իշխանության եկած, դագաղով հեռացողը։ Սա խարան է։ Մշտական խարան։


Հ.Գ. Ադրբեջանի ժողովրդին ուրախացնողի դեմքը։ Հայկական Շուշին փոխվեց ադրբեջանական Շուշայով»:

Դիտվել է՝ 2536

Մեկնաբանություններ