Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քրիստոսի էջքը դժոխք

Քրիստոսի էջքը դժոխք
06.09.2022 | 07:21

Արդարեւ, բոլորիս համար, մեղքերի պատճառով, մեկ անգամ մեռավ եւ Ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն: Նա թեպետեւ Մարմնով մեռավ, բայց կենդանի է Հոգով, որով եւ գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին:

Ա Պետ. 3; 18-20

«Նրանք (կռապաշտները) հաշիվ պիտի տան Նրան, Ով պատրաստ է դատելու կենդանիներին եւ մեռածներին. քանի որ սրա համար իսկ քարոզվեց Ավետարանը նաե՛ւ մեռելներին, որպեսզի մարդկանց նման դատվեն մարմնով եւ կենդանի լինեն հոգով Աստծու նման» (4; 5-6):
Քրիստոսի փրկագործությունը ընդգրկում է մարդկային բոլոր սերունդներին` Ադամից մինչև Քրիստոսի Ծնունդը և Փառավորումից մինչև Երկրորդ Գալուստը: Այսօր մենք մեզ քրիստոնյա ժողովուրդ ենք համարում և միանշանակ չենք վերաբերվում մեր նախաքրիստոնեական անցյալին: Մեզ պես պանծալի քրիստոնյաների համար մեր հեթանոս նախնիները, որոնք եղել են Ն.Ք., պարզապես երկրի վրա երբևէ ապրած պատմական անձեր են: Մեր հոգևոր հայացքից վրիպում են կարևոր մանրամասներ: Որոշ անմիտների կողմից հեթանոս չաստվածների վերածված և նրանց սերունդների կողմից առ այսօր իբրև այդպիսին պաշտվող մեր նախահայրերը պատմական անձնավորություններ են, ովքեր եղել են ճշմարիտ աստվածպաշտության կրողներ: Ասվածը փաստելու համար միայն մեկ վկայություն բերենք. Հայկի և Բելի` աստվածաշնչյան Նեբրովթի հակամարտության տարիներին դեռևս ողջ էր Նոյը: Հայկը և նրա անմիջական ժառանգները` որդիները, թոռները և ծոռները, ճանաչում էին Նոյին, գիտեին ջրհեղեղի պատմությունը: Սակայն աստվածգիտության լույսը, այդ լույսը կրող մարդկանց աստիճանական հեռացմանը զուգահեռ, հետզհետե մարեց, և մեր երկրին տիրեց կռապաշտության խավարը:


Մի կողմից մենք չպետք է մերժենք մեր հեթանոս անցյալը և նսեմացնենք մեր հեթանոս նախնիների անձն ու գործը: Մյուս կողմից էլ` մենք մեր անցյալը չպիտի ընդունենք միայն այնտեղ առկա հերոսների, քաջագործությունների, ժառանգված մշակույթի համար կամ լոկ ծագումնաբանության փաստով: Աստվածպաշտության լույսի ջահակիր «հեթանոս աստվածների» և Քրիստոսի լույսը ընդունած նրանց քրիստոնյա ժառանգների միջև բացված կռապաշտական խավար անդունդը կամրջվել է Քրիստոսի Խաչով, և այդ անդունդի խավարը փարատվել է Հարության լույսով: Հարությանը նախորդած պատմական շրջադարձային մի իրողություն` Քրիստոսի էջքը դժոխք, գերությունից ազատեց նաև մեր նախնիներին` թե՛ հետագայում աստվածացվածներին, թե՛ նրանց աստվածացնողներին: Եվ այդ փաստն է գլխավորաբար ընկած մեր քրիստոնեացման ակունքներում, թեև գիտենք նաև մինչև մեր Տիրոջ փառավորումը մեր ազգի հետ ունեցած Նրա առնչությունների մասին, մասնավորապես` հայոց Աբգար թագավորի հետ ունեցած նամակագրության մասին, և այն մասին, որ Պատմուճանը, որի վրա վիճակ էին գցում զինվորները, և որը Կիպրիանոսը համարում է Եկեղեցու միասնության խորհրդանիշ, պատրաստել և Քրիստոսին նվիրել էր նույն Աբգար թագավորի քույրը:


Մերօրյա հեթանոսների «աստվածները» Հոգով դժոխք իջած Քրիստոսի քարոզությամբ ընդունել են իրենց Փրկչին և լքել են իրենց դատապարտության վայրը, իսկ սրանք, մերժելով Քրիստոսին, նախ հենց իրենց «աստվածներին» են անարգում, ապա և սեփական դատապարտությունն են ընդունում: Հայկին, Վահագնին, Աստղիկին վկայակոչող, ոգեկոչող մերօրյա հեթանոսները պարզապես խղճալի են: Նրանք պաշտում են «գերված գերիների», Քրիստոսով ազատագրված նախկին դատապարտյալների, քանզի մինչև Քրիստոս բոլոր արդարների հոգիները հարկադրաբար իջնում էին դժոխք, իսկ երկրի վրա նրանց փոխարեն իրականում պաշտվում ու տիրում էին դևերը:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7388

Մեկնաբանություններ