Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հանրապետականի որոշելիքն է, թե ով պետք է լինի ՀՀ 2-րդ դեմքը

Հանրապետականի որոշելիքն է, թե ով պետք է լինի ՀՀ 2-րդ դեմքը
09.09.2008 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԱ»
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-ՀՀԿ-ն շաբաթվա վերջին «աննպատակահարմար» համարեց Տիգրան Թորոսյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում մնալը։ Ձեր դիրքորոշումն այս առնչությամբ
։
-Դա ՀՀԿ-ի որոշումն է։ Քվոտայով ԱԺ նախագահի պաշտոնը հանրապետական կուսակցությանն է։ Խորհրդի նիստ կլինի, կհաստատեն այդ որոշումը, կներկայացնեն Ազգային ժողովին, ու այդ ամենից հետո էլ մենք կպաշտպանենք մեր կոալիցիոն գործընկերոջ որոշումը։
-Տիգրան Թորոսյան-ԱԺ նախագահի աշխատանքային այս գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում։
-Շատ նորմալ։
-Իսկ ինչո՞ւ է ՀՀԿ-ն աննպատակահարմար որակում։
-Քանի որ սա քաղաքական պաշտոն է, և քաղաքական նպատակահարմարության հարց կա։
-Հովիկ Աբրահամյան քաղաքական գործչին ինչպե՞ս եք վերաբերվում։
-Երկրորդեմ, երբ ՀՀԿ-ի որոշումը վերջնական ձևով կներկայացվի, մենք կպաշտպանենք այն։
«ՉԿԱ ՄԵԿԸ, ՈՐՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՆԱ»
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ)
-Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու հանրապետականի որոշմանն ինչպե՞ս կարձագանքեք։

-ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրել է ՀՀԿ ներկայացուցիչը, քանի որ կոալիցիոն համաձայնագրի մեջ այդպես է նախատեսված։ Փոփոխությունը ևս հանրապետականի որոշման խնդիրն է։ Մեր կոալիցիոն գործընկերների որոշումը պաշտոնապես մեզ ներկայացնելուց հետո մենք կներկայացնենք դաշնակցության դիրքորոշումը։
-Այս ժամանակահատվածում Թորոսյանի աշխատանքում դաշնակցությունը բացթողումներ նկատե՞լ է, որ այսպիսի փոփոխությունն արդարացված համարի։
-Չկա մեկը, որն աշխատանքում բացթողումներ չունենա։ Իսկ թե որքանով են այդ բացթողումները կենսական ու կարևոր, կրկին հանրապետական կուսակցության որոշելիքն է, քանի որ նրանք ավելի շահագրգիռ են, որ իրենց կուսակցության ներկայացրած ԱԺ նախագահն ավելի արդյունավետ աշխատի։
-Դաշնակցության համար ընդունելի՞ է ՀՀԿ-ի ներկայացրած ԱԺ նախագահի նոր թեկնածուն։
-Իրենց որոշելիքն է, թե ում են առաջարկում։ Տեսակետներ մասնավոր զրույցների ընթացքում մենք հայտնել ենք, բայց հրապարակավ մեր որոշման մասին կհայտնենք, երբ պաշտոնապես այդ մասին տեղեկանանք։ Սակայն մինչ այժմ ԱԺ օրակարգում նման հարց չկա։
«ԴՐԱԿԱՆ ԵՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ (ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար)
-ԱԺ նախագահի փոփոխությանը ՕԵԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում։
-Դրական, չնայած հանրապետականի խնդիրն է, թե կուսակցությունում ինչպիսի փոփոխություններ կկատարի։
-Դուք Տիգրան Թորոսյանի աշխատանքում այնպիսի թերացումներ նկատե՞լ եք, որ այժմ «աննպատակահարմար» համարվի նրա պաշտոնավարումը։
-Անկեղծ ասած, դա ևս այդ կուսակցության գնահատելու խնդիրն է, և ես դժվարանում եմ այս առումով որևէ մեկնաբանություն տալ։
-Իսկ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նոր նախագահ դառնա՞լը։
-Շատ դրական եմ գնահատում, քանի որ այդ քաղաքական գործիչը կառավարությունում ունի աշխատանքային բավական մեծ փորձ։
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2535

Մեկնաբանություններ