-
19.04.2016|
20:32
Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները Նիդերլանդներում են՝ «Ներկայումս նրանք իրենց դստեր՝ Դինարայի հետ են»,- ասել է Հոլանդիայի արտգործնախարար Բերտ Կունդերսը:
-
19.04.2016|
16:12
Այսօր առավոտյան ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ադրբեջանի մոնիտորինգային պարտավորությունների կատարումը՝ ելնելով այն փաստից, որ Ադրբեջանը մի շարք եվրոպական կոնվենցիաներ է խախտել:
-
19.04.2016|
16:10
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
-
19.04.2016|
14:36
Son dakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Т-122 Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներն արդիականացվել են՝ վերածվելով «դիպուկահար հրթիռների»:
-
19.04.2016|
14:35
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել կատարել ԵԽԽՎ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորություններն ու գտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում:
-
19.04.2016|
14:34
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 19-ին հանդիպելու է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոյի հետ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Լավրովն ու Էյրոն քննարկելու են ահաբեկչության դեմ պայքարը, ՈՒկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
-
19.04.2016|
14:33
Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 25-26-ին կլինի Ադրբեջանում, իսկ ապրիլի 26-27-ին՝ Խորվաթիայում:
-
19.04.2016|
14:32
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն կնպաստեն ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններում փոխզիջումների ձեռքբերմանը, որոնք կմեկնարկեն մոտակա օրերին՝ թերթին հայտնել է դիվանագիտական շրջանակներում նրա աղբյուրը:
-
19.04.2016|
14:32
Trend-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մասնակցելու է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը Բաքվում անցկացվելու է ապրիլի 25-27-ին:
-
19.04.2016|
14:31
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով:
Այլ