-
15.04.2016|
20:13
Կլյուչևսկայա սոպկա հրաբուխը, որը համարվում է Եվրասիայի տարածքում ամենաբարձր գործող հրաբուխը, մոխրի 5,5- կիլոմետրանոց սյուն է արձակել` Կամչատկայի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին:
-
15.04.2016|
20:02
Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմն Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ-ի համատեղ ժողովի ժամանակ տեղեկացրել է, որ Սիրիայի վերականգնման համար կպահանջվի 150-180 մլրդ դոլար։
-
15.04.2016|
11:24
2016 թվականի ապրիլի 15-17-ը Երևան Էքսպո կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածք) կմեկնարկի «In Tour Expo 2016 » 3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է «Էքսպո Գրուպ» ընկերությունը:
-
15.04.2016|
10:53
Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբն ապրիլի 28-ին և 29-ին համերգային տարբեր ծրագրերով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
-
15.04.2016|
10:46
Թեև Բելառուսի դաշնակից Ռուսաստանը խիստ լարված հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, Բելառուսը ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ անդամ է ու ապրիլի 15-ին Երևանում ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստն է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) 13-րդ համաժողովին։
-
15.04.2016|
10:44
Եվրախորհրդարանի իտալացի պատգամավորներ Սալվատորե Պոգլիեզեն և Ռեմո Սերնաջիոտոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացրել Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին:
-
15.04.2016|
10:43
Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության բանաձևը` տեղեկացրել է Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» խմբակցության ղեկավար Միշել Գրոսե-Բրյոմերը:
-
15.04.2016|
10:42
Ադրբեջանը 2016-ի ապրիլի 2-ին աննախադեպ հարձակում է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այս հարձակումը հանգեցրել է տասնյակ մահերի, այդ թվում` քաղաքացիական անձանց ու մի երեխայի՝ նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին Բասկերի երկրի խորհրդարանի ընդունած բանաձևում:
-
15.04.2016|
10:37
Ավելի քան 30 000 գրոհայիններ ողջ աշխարհից մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արշավներին Իրաքում և Սիրիայում՝ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
-
15.04.2016|
10:36
Թուրքիան մերժում է Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը, որում դարձյալ կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ տեղեկացնում է Reuters-ը։