-
08.04.2016|
02:23
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ, բնականաբար, մեզ հետաքրքրում է նրանց տպավորությունը և թե ինչ հարցեր են քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ»,-ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
-
08.04.2016|
02:22
Լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ աշխատանքները, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց.
-
08.04.2016|
02:21
Զոհվածների թիվը չորսով աճել է՝ մարտադաշտում որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս չորս զինծառայողի դի:
-
08.04.2016|
02:20
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ և սենատորներ, նրանց թվում՝ Վալերի Բուայեն, և քաղաքապետեր նամակ են ստորագրել՝ ԵԱՀԿ-ից պահանջելով ԼՂՀ-ն կրկին ներառել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում։ Նամակը հրապարակել է Le Monde-ը։
-
08.04.2016|
02:19
ՏԱՍՍ-ին հարցազրույցում արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են և ակտիվորեն համագործակցում են անվտանգության ասպարեզում։
-
08.04.2016|
02:17
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցման փաստաթաղթեր՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը:
-
08.04.2016|
02:16
Հայաստանը կշարունակի կատարել իր պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար, և կարևոր նշանակություն է տալիս հրադադարի պահպանմանը՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-
08.04.2016|
02:11
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Արցախ: Խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում հանդիպելու են տեղի իշխանություններին՝ առաջին ձեռքից բռնությունների մասին տեղեկություններ ստանալու համար:
-
08.04.2016|
02:10
Սիրիայում դեռ վաղ է խոսել արմատական բեկման մասին, բայց ՌԴ-ն օգնել է ամրապնդել պետականությունն այդ երկրում՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
08.04.2016|
02:10
ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում Իրանի աջակցությունը Սիրիայում և Եմենում հակամարտությունների դադարեցմանը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ապրիլի 7-ին Բահրեյնում մամուլի ասուլիսում։