-
03.04.2016|
02:01
Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունները պետք է դադարեցվեն հնարավորինս արագ՝ Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որ այժմ նաև ԵԱՀԿ գործող նախագահն է: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և ամբողջությամբ հարգել հրադադարը»,- հայտարարել է նա:
-
03.04.2016|
02:00
Ֆրանսիայի իշխանությունները հակամարտության կողմերին կոչ են անում խստորեն պահպանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը և պնդում են իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
-
03.04.2016|
01:59
Մոսկվան հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին կնպաստի կայունացմանը՝ ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
-
03.04.2016|
01:59
ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
-
03.04.2016|
01:58
ԵԱՀԿ Մինսկի խումբը (դեսպաններ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ջեյմս Ուորլիքը՝ ԱՄՆ, Պիեռ Անդրիոն՝ Ֆրանսիա) իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումների առնչությամբ:
-
03.04.2016|
01:57
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին կոչ է անում քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ։
-
03.04.2016|
01:56
ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին «խիստ մտահոգիչ» է որակել ղարաբաղյան շփման գծում թեժ ռազմական գործողությունների մասին հաղորդումները:
-
03.04.2016|
00:45
Համաձայն ԼՂՀ ՊԲ պաշտոնական տեղեկատվության` Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված:
-
02.04.2016|
17:35
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շտապ հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ:
-
02.04.2016|
17:34
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի ձեռնարկած զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումների հարցերի շուրջ: