-
29.03.2016|
23:32
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել է, որ եգիպտական օդանավի զավթիչը ահաբեկիչ չէ։
-
29.03.2016|
23:30
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հայտարարել է, որ համանախագահները Վաշինգտոնում միջուկային անվտանգության 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում չեն ծրագրում:
-
29.03.2016|
14:32
Փարիզյան ոստիկանության կողմից անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկված այսօր կայանալիք Ֆրանսիա-Ռուսաստան ընկերական հանդիպումին ընդառաջ:
-
29.03.2016|
12:06
Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձում է հրադադարի խախտան պատասխանատվությունն ուրիշի վրա բարդել՝ Հայաստանին մեղադրելով համաձայնությունները չկատարելու մեջ:
-
29.03.2016|
12:05
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է անձնական հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որն ԱՄՆ է մեկնում միջուկային անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հայտնում է The Wall Street Journal–ը:
-
29.03.2016|
12:04
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորական ուղերձ է հղել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին` հոգևոր ծառայության 25-ամյակի առթիվ:
-
29.03.2016|
12:03
Մարտի սկզբին ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը գաղտնի այցելել է Մոսկվա՝ հայտնում է haqqin.az-ը: ՌԴ ԱԳՆ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի այցը Մոսկվա կապ չունի Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու որոշման հետ:
-
29.03.2016|
12:03
ԱՄՆ-ը դրական է գնահատում Պալմիրայի ազատագրումը՝ ասել է Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին մամլո ասուլիսի ժամանակ:
-
29.03.2016|
12:02
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմը տեղեկություններ չունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Էրդողանի հանդիպման չեղարկման մասին:
-
29.03.2016|
12:01
Արցախում քաղաքական ուժերի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նախապատրաստությունները մտնում են նոր փուլ: