-
10.01.2016|
12:50
Քյոլնում Ամանորի գիշերը փախստականների կողմից կանանց վրա հարձակման դեպքերից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը մշակել է միգրացիոն առավել խիստ օրենսդրություն։
-
10.01.2016|
12:49
Ադոլֆ Հիտլերի Mein Kampf-ի («Իմ պայքարը») նոր հրատարակությունը Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ հայտնվել է գրախանութներում։
-
10.01.2016|
12:48
Աֆղանստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հունվարի 11-ին հանդիպելու են Իսլամաբադում՝ փորձելով փակուղուց դուրս բերել Աֆղանստանում խաղաղության բանակցությունները:
-
10.01.2016|
12:47
Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում երկու զինյալներ հարձակվել են «Բելա Վիստա» հյուրանոցի վրա:
-
10.01.2016|
12:46
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 9-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ:
-
10.01.2016|
12:45
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, որ երկու ամսով կալանավորվել է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
-
09.01.2016|
19:38
Պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանը կարծում է, որ նրանք, ովքեր պնդում են, որ Սաուդյան Արաբիան պիտի պատերազմի Իրանի դեմ, բանականության հետ խնդիրներ ունեն՝ թագաժառանգը այդպես է որակել իրավիճակը Economist-ին տված հարցազրույցում:
-
09.01.2016|
19:36
Համաշխարհային շուկայում ուժեղանում են խուճապային տրամադրությունները, երբ ամերիկյան Dow Jones դասիչը տարեսկզբին գրանցեց վերջին 119 տարվա պատմական նվազագույն ցուցանիշը՝ 5 % անկում ապրելով՝ հաղորդում է CNN-ը:
-
09.01.2016|
19:35
Համատեղ գործողությունների Իրաքյան բանակի հրամանատարությունը հերքել է թուրքական ուժերի բախումը ահաբեկչական խմբավորման զինյալների հետ Բաշիկի ճամբարի շրջակայքում կամ մյուս շրջաններում՝ հաղորդում է Ռեյթեր գործակալությունը:
-
09.01.2016|
19:34
Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին կարևորում է Հայաստան- ԵՄ բանակցությունների նոր փուլը, որ մեկնարկել է Բրյուսելում 2015-ի դեկտեմբերի 7-ին, նշելով, որ Լեհաստանը Հայաստանի և Եվրոպայի կապերի ամրապնդման կողմնակիցներից է: